RSS

Tag Archives: բուդդիզմ

Սիդհարթա/ Օմ

om-sacralՀերման Հեսսե

Նախորդ հատվածը

Երկար ժամանակ վերքը չէր լավանում։ Հաճախ էր պատահում, որ Սիդհարթան իրենց որդիների ու դուստրերի հետ ճամփորդողների էր գետն անցկացնում և չէր կարողանում առանց նախանձի նայել նրանց։ Ամեն անգամ մտածում էր. «Որքան շատ են, որքան բազմահազար են նրանք, ում տրված է այդ մեծագույն երջանկությունը։ Ինչո՞ւ է ինձ մերժված։ Նույնիսկ չար մարդիկ, նույնիսկ գողերն ու ավազակները երեխաներ ունեն, սիրում են նրանց ու սիրված են նրանցից, իսկ ես՝ ոչ»։ Այսպես պարզ, այսպես միամիտ մտքերով էր նա հիմա տարված, այսքան նմանվել էր մանուկ-մարդկանց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Մակույկավարը

24_06_2015_booda

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

«Ես կմնամ այս գետի մոտ,- մտածում էր Սիդհարթան,- սա հենց այն գետն է, որը մի ժամանակ անցա՝ մանուկ-մարդկանց մոտ գնալու համար։ Ինձ այն ժամանակ մի հիանալի մակույկավար անցկացրեց. կգնամ նրա մոտ։ Նրա հյուղակից մի ժամանակ սկսվեց իմ ճանապարհը դեպի նոր կյանք, որը հիմա մաշվել ու վերջացել է։ Թող հիմա էլ իմ նոր ճանապարհն ու այժմյան կյանքը սկսվեն այնտեղից»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Սանսարա

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սանսարա[1]

Սիդհարթան երկար ապրեց հաճույքներով, ապրեց աշխարհիկ կյանքով՝ չպատկանելով դրան։ Ճգնակեցության դաժան տարիներով սպանված զգացմունքները նորից արթնանում էին։ Նա ճաշակեց հարստությունը, հաճույքը, ճաշակեց իշխանությունը, բայց այնուամենայնիվ, հոգու խորքում սաման մնաց, և Կամալան՝ իմաստուն Կամալան դա զգում էր։ Մտածելու, սպասելու և ծոմապահության արվեստը նրա կյանքի հիմքն էին կազմում դեռևս, աշխարհի մարդիկ, մանուկ-մարդիկ դեռևս նրան օտար էին մնում այնպես, ինչպես ինքն էր օտար նրանց։ Իսկ տարիներն անցնում էին։ Վայելքներով շրջապատված՝ Սիդհարթան հազիվ էր նշմարում, թե ինչպես են դրանք սահում։ Նա հարստացել էր, վաղուց արդեն սեփական տուն ուներ ու սպասավորներ և քաղաքից դուրս՝ գետի ափին, սեփական այգին։ Մարդիկ նրան սիրում էին։ Գալիս էին, երբ փողի կամ խորհրդի կարիք ունեին, բայց նրան ոչ ոք մտերիմ չէր, բացի Կամալայից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սիդհարթա/ Զարթոնք

herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Երբ Սիդհարթան լքում էր այգին, ուր մնաց Բուդդան՝ Կատարյալը, և ուր մնաց Գովինդան, այնպիսի զգացում ուներ, ասես այդ այգում էր մնում ու անջատվում էր իրենից իր ամբողջ անցյալ կյանքը։ Նա դանդաղ հեռանում էր՝ ընկղմվելով այդ զգացողության մեջ, լցվելով այդ զգացումով։  Խորն էր ընկղմվում, ինչպես ջրի խորության մեջ, մինչև ամենահատակը, մինչև թաքուն պատճառների ամենաներքին շերտերը, քանի որ պատճառները ճանաչելը, ինչպես կարծում էր, հենց մտածելն է։ Չէ՞ որ հենց այդ ճանապարհին են զգացողությունները վերածվում Ճանաչողության և չեն կորչում, այլ դառնում են նշանակալից, սկսում են թափանցիկ դառնալ և ի ցույց հանել այն, ինչ պարունակում են։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Սիդհարթա/Սամանների հետ

herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Նույն օրվա երեկոյան ընկերները հասան երեք ճգնավորներին, երեք հյուծված սամաններին ու խնդրեցին թույլ տալ դառնալու իրենց ուղեկիցն ու աշակերտը։ Նրանց ընդունեցին։ Մոտակա գյուղակում Սիդհարթան իր հագուստը նվիրեց մի աղքատ բրահմանի։ Հիմա միայն կոնքերն էր մի լաթով կապել, ու մի պատառ կտավ էլ նրան որպես թիկնոց էր ծառայում։ Ուտում էր օրը միայն մեկ անգամ և չէր ուտում եփած բաներ։ Նա տասնհինգ օր ծոմ պահեց։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Պայծառացում

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Ինտելեկտն ուսումնասիրելու ժամանակ եկա այն եզրակացության, որ լավ կարգավորված ինտելեկտը մի հետաքրքիր հատկություն ունի, որը կարող ենք կոչել մարող արձագանք։ Այսինքն՝ ինտելեկտն ամեն իրադարձության արձագանքում է ինչպես լճակը, որի մեջ քար է նետված։ Առաջին ալիքը շատ մեծ կլինի, բայց ամեն հաջորդը ավելի ու ավելի կփոքրանա։ Շուտով լճակը նորից հանգիստ կլինի, և նրանում կարտացոլվեն երկինքն ու աստղերը։ Read the rest of this entry »

 
1 մեկնաբանություն

Posted by off 17 Դեկտեմբերի, 2012 in Թարգմանություններ

 

Պիտակներ՝ , , ,

Սամադխի

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Բուդդիզմում կա «սամադխի» հասկացությունը։ Որպես կանոն մեր մտքերն անկանոն են հոսում։ Մոռանում ենք գործի մասին, որով զբաղված ենք՝ մտորելով նախորդ օրը պատահածի մասին կամ փորձելով ծրագրել հաջորդ օրը։ Սամադխիի մեջ, լրիվ կենտրոնանալով նրա վրա, ինչով զբաղված եք հենց այս րոպեին, դուք սեփական հոգու վրա իշխանություն եք ձեռք բերում։ Սանսկրիտից թարգմանած՝ «սամադխի» նշանակում է «գիտակցության կենտրոնացում մի ուղղությամբ»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Ազատության մասին

Ազատությունը մտքի վիճակ է։ Ոչ թե ազատություն ինչ-որ բանից, այլ զգացում ազատ լինելու՝ ազատ կասկած արտահայտելու և հարցադրումներ անելու ամեն ինչի նկատմամբ։ Դրա համար էլ դա այնքան ուժ ու եռանդ ունի, որ միանգամից դեն է շպրտում կախվածության բոլոր տեսակները, ստրկականությունը, հարմարվողականությունը, ենթարկվողությունը։ Այսպիսի ազատությունը նշանակում է մի միայնակեցություն, երբ դու լրիվ մենակ ես ինքդ քեզ հետ։

Կրիշնամուրտի

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 27 Հունվարի, 2012 in Uncategorized

 

Պիտակներ՝ ,

Կապիկ-միտքը

Կոնստանտին Շերեմետև

Նվիրում եմ բոլորին, ում սիրում եմ (այդ թվում և ինձ.  Հ.Ղ.)

Բուդդիզմում հաճախ է հանդիպում «կապիկ-միտք» արտահայտությունը։ Ի՞նչ է դա։ Խոսքն այն մասին է, որ անհանգիստ մտքերը մեր գիտակցության մեջ թռչկոտում են և թունավորում կյանքը։ Թվում է՝ ամեն ինչ լավ է, բայց մեկ էլ մի կապիկ ցատկում է, ու՝ գնաց… Ամբողջ ուշադրությունը նրա ծամածռությունների ու հիմարությունների վրա է։ Տրամադրությունը փչացած է։
Հենց հազիվ մի քիչ հանգստանում ես, դուրս է ցատկում մի ուրիշ կապիկ։
Դու էլ դրանց հետ ամբողջ օրը ցատկոտում ես։ Ոչ կարող ես կանգ առնել, ոչ կյանքը վայելել։ Դուրս է գալիս՝ հո կյանք չի, անհանգիստ գիտակցության մի իսկական մրցավազք է։

Մաքուր գիտակցություն

Հանգիստ մարդը՝ հաղթանակից ու պարտությունից
հրաժարվածն է ապրում երջանկության մեջ։
Բուդդա

Աշխարհի մասին երկար մտորումները Բուդդային բերել են մի գլխավոր եզրակացության. ո՛չ աշխարհում, ո՛չ մարդու մեջ չկա մի բան, որ մշտապես փոփոխությունների չենթարկվի։ Իսկ եթե այդպես է, կյանքում ինչ-որ բան ցանկանալ կամ կապվել այն լավին, որ հիմա կա, միանգամայն անիմաստ է։ Ամեն ինչ կանցնի։

Դրա համար էլ դուրս է գալիս, որ տառապանքի աղբյուրը հենց մարդու մեջ է՝ իրեն աշխարհում սխալ ընկալելու մեջ։ Եվ Բուդդան առաջարկում է ուրիշ ճանապարհ՝ սեփական գիտակցությունը մշտապես լավացնելու ճանապարհը։

Բուդդայի ճանապարհն իր ժամանակի համար հեղափոխական դարձավ։ Ուրիշ գաղափարախոսություններ ու կրոններ առաջարկում են ինչ-որ ճիշտ ապրել՝ այն աշխարհում երանության հասնելու համար։
Բուդդան առաջինն էր, որ ասաց՝ երջանկությունն ու վայելքը հնարավոր է ստանալ միայն «հիմա և այստեղ»։ Ուրիշ ոչ մի տեղ երջանկություն չկա ու չի լինելու։
Ի՞նչն է խանգարում մարդուն ուրախանալու էստեղ ու հիմա։ Հենց էստեղ էլ հայտնվում է «կապիկ-միտք» տերմինը։ Կապիկ, որ անընդհատ փախչում է ընթացիկ պահից։ Անընդհատ մտածում է՝ ինչ է եղել և ինչ է լինելու։
Դրա համար էլ Բուդդան երջանկության հասնելու գլխավոր միջոցը համարել է անընդհատ կենտրոնացումը։
Եվ կենտրոնանալու համար որպես առաջին քայլ Բուդդան առաջարկում է՝ մաքրել գիտակցությունը հին պատկերացումներից ու կերպարներից, ինքն իրեն ասել «Ես ոչինչ չգիտեմ աշխարհի մասին», զգալ դատարկ գիտակցությունը։ Դրանից հետո կգա աշխարհընկալման միանգամայն այլ զգացում։ Իսկականը։ Ազատ այն պահանջներից,  որ մարդ սովորաբար ներկայացնում է աշխարհին։ Աշխարհից հենց այդ պահանջներն էլ մարդուն խանգարում են ապրել աշխարհում։ Չէ՞ որ այդ դեպքում դուրս է գալիս, որ աշխարհն անկատար է։ Տառապանքները ծագում են նրանից, որ աշխահը չի ուզում համապատասխանել ձեր պահանջներին։
Եթե մաքրեք գիտակցությունն ու կենտրոնանաք «հիմա և այստեղ»-ի վրա, մի զարմանալի վիճակ կստեղծվի, որը Բուդդան կոչել է նիրվանա։

Մեկուսի ապաստարան

Ուզում էի նիրվանայի մեջ ընկնել,
բայց վրիպեցի

Նիրվանան մի շարք բանաստեղծական անվանումներ ունի՝ «մեկուսի ապաստարան, զով քարանձավ, երջանիկ տուն, աստվածայինի տեղը»։
Ի՞նչ է նիրվանան ու ինչպե՞ս հասնենք դրան։
Որքան էլ տարօրինակ է, ըստ Բուդդայի, նիրվանայի ճանապարհը բավականին հեշտ է։ Չի պահանջում գերջանքեր ու գերլարվածություն, չի պահանջում հերոսական արարքներ ու երկար տարիների ծառայություն։ Միայն պահանջում է ընթացող պահի վրա կենտրոնացում։
Նիրվանայի ճանապարհը կապիկ-մտքի հետ թռչկոտելուց հրաժարվելն է։ Դա հանգիստ ու առանց պայմանների ընդունելն է նրա, ինչ կատարվում է ձեզ հետ հենց այս պահին։ Լրիվ ու առանց պայմանների կենտրոնացում։ Ներկա պահից ոչ մի թռիչք։ Այ, այդ ժամանակ, միայն «հիմա և այստեղ» սկսվում է գիտակցության այն վիճակը, որի մասին Բուդդան ասում է. «Նա, ով գիտակցել է՝ ինչ է ճշմարտությունը, նիրվանան, աշխարհի ամենաերջանիկ արարածն է։ Նա ազատ է ամեն բարդույթից ու կպչուն մտքերից, անհանգստությունից ու մտահոգությունից։ Նրա հոգևոր առողջությունը կատարյալ է։ Նա չի զղջում անցյալի համար, ոչ էլ հույս է դնում ապագայի վրա։ Ապրում է ամբողջովին այսօրվա օրով։ Հետևաբար՝ նա կարողանում է իրերը գնահատել և վայելել դրանք մաքուր ձևով՝ չփորձելով արտապատկերել դրանց վրա իր «ես»-ը։
Նա ուրախ է, նա ապրում է, բավարարված է պարզ կյանքով, նա անվրդով է ու խաղաղասեր։ Քանի որ եսասիրական ցանկությունները, ատելությունը, անտեղյակությունը, ինքնահավանությունը, հպարտությունն ու զանազան ուրիշ զզվելի բաներ նրան չեն կեղեքում, նա մաքուր ու ազնիվ է, լի է տիեզերական սիրով, կարեկցանքով, բարությամբ, ցավակցմամբ, հասկանալու կարողությամբ ու համբերատարությամբ։
Նրա՝ ուրիշներին ծառայելը կատարյալ է, քանի որ չի մտածում իր մասին։ Նա ոչինչ չի ուզում ձեռք բերել, ոչինչ, այդ թվում՝ ոչ մի հոգևոր բան, չի կուտակում, որովհետև ազատ է խաբեությունից, ուր մեզ տանում է մեր ինքնությունը, և ինքնակայացման ծարավից»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

Մտածողության համատեքստը

Կոնստանտին Շերեմետև

Եկեք այսօր խոսենք այնպիսի կարևոր մի բանի մասին, ինչպիսին մտածողության համատեքստն է։ Մտածողության համատեքստի սխալը բերում է նրան, որ ձեր ամենակարող միտքը կորցնում է իր ուժը և ձեր մտածողությունը դառնում է միանգամայն անիմաստ։ Մտածում էիք, մտածում, բայց՝ իզուր։
Մտածողության համատեքստն արդյունքն է, որին դուք ուզում եք հասնել մտածողության շնորհիվ։
Ավելի կոնկրետ՝ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,