RSS

Tag Archives: թարգմանություն

Ինքնարդիացում ըստ Մասլոուի

 

MaslowsneedsԻնչու է բուրգի վերջին փուլին հասնելն ավելի դժվար, քան թվում է։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանությունները կասեցված են Ինքնարդիացում ըստ Մասլոուի-ում

Posted by off 16 Փետրվարի, 2019 in հոգեբանություն, Թարգմանություններ, փիլիսոփայություն

 

Պիտակներ՝

Բարեգործը

wilde

Օսքար Ուայլդ

Գիշեր էր, և Նա մենակ էր։

Եվ նա մի քիչ հեռվում մի փոքրիկ քաղաքի պարիսպները տեսավ ու գնաց այդ քաղաքի ուղղությամբ։ Ու երբ մոտեցավ, լսեց ուրախ ոտնաձայներ, երջանիկ ծիծաղ ու բազում փանդիռների աղմուկը։ Բախեց Նա դարպասը, և դռնապաններից մեկը բացեց դուռը Նրա առջև։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Կուրտ Վոննեգութի ասույթներից

vonnegut_narrowweb__300x384,2Քննադատը, ով զայրույթ ու ատելություն է արտահայտում գրվածքի նկատմամբ, անհեթեթ է։ Նա նման է մի մարդու, ով զրահավորվում է ու գրոհում տաք, կեղծ սառնանուշը։

Զգուշացիր այն մարդուց, ով շատ է աշխատում մի բան սովորելու համար, սովորում է ու հասկանում, որ ավելի խելացի չի դարձել, քան առաջ էր։

Ես ուզում եմ որքան հնարավոր է՝ մոտ լինել անկյունին։ Անկյունից տեսնում ես ամեն տեսակի բաներ, որ կենտրոնից չեն երևում։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Իլլիչի օրենքը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Իվան (Այվան) Իլլիչը ռուսական հրեաների ընտանիքից սերած ավստրիական կաթոլիկ հոգևորական է։ Նա երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների վարքը և մի շարք գործեր հրատարակել, որոնց թվում են «Դպրոցից ազատագրումը» և «Ստեղծագործ անգործությունը»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Իսկ եթե տիեզերքում մենք մենա՞կ ենք…

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մի օր մի տարօրինակ միտք մտավ գլուխս. «Իսկ եթե մենք տիեզերքում մենա՞կ ենք»։ Նույնիսկ մինչև ուղնուծուծը սկեպտիկները հոգու խորքում հույս ունեն, որ այլմոլրակայինները գոյություն ունեն, և, եթե մենք տանուլ տանք, հնարավոր է, ինչ-որ շատ հեռու մի տեղ ապրող ուրիշ բանական արարածների բախտն ավելի բերի։ Եվ սա հույս է ներշնչում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Մարդու ծագման մասին մի քանի առասպել

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից

Հույները. Դևկալիոնն ու Պիրան՝ նրա կինը, հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են նոր մարդկություն հիմնել։ Դևկալիոնն ու Պիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ձեռքբերումը՝ խլամ

Կոնստանտին Շերեմետև

Ձեռքբերումը՝ խլամ

«Մեռած հոգիներ» վեպում Գոգլն այսպես է նկարագրում Պլյուշկինին. «…նա նաև ամեն օր անցնում էր իր գյուղի փողոցներով, աչք էր ածում կամրջակների, հեծանների տակ, և ինչ աչքովն ընկնում էր՝ հին կոշիկ, կանացի շոր, երկաթե մեխ, կավի կտոր, տուն էր տանում ու դարսում այն կույտի վրա, որ Չիչիկովը նկատեց սենյակի անկյունում… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Աստիճանը

Լեոնիդ Ենգիբարյան. «Վերջին ռաունդը»
Թարգմանեց Նելլի Ալավերդյանը
10-4 դասարան

Մի անգամ ես հանդիպեցի աստիճանին: Դա դեպի վեր տանող աստիճան էր, որով այնքան հաճախ գլորվում են ներքև: Մենք երկար զրուցեցինք, և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:
Սխալվում են, ովքեր կարծում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ո՛չ, գլխավորը աստիճանն է. նրանով մենք բարձրանում ենք ու իջնում (ոչ միշտ և ոչ բոլորը՝ ինքնուրույն), աստիճանով մենք մագլցում ենք դեպի հաջողության մարմարյա հոյակերտ, հաճախ այնպես անկայուն հարթակը, իսկ երբեմն երջանիկ վազում՝ աստիճանները երկու-երկու ցատկելով: Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում, և բոլորն էլ տեսնում են մեզ: Հետո շատ կարևոր է վճռել` արժե՞ ավելի բարձրանալ, եթե այո՝ ո՞ր աստիճանով։ Թե՞ ավելի լավ է վերելակը կանչել և շարժվել դեպի վեր կամ վար՝ կախված նորաձևության մեխանիզմից կամ հասարակական կարծիքից. քի՞չ են քմահաճ վերելակին կառավարողները։
Կան նաև, իրենց սրտի ու մտքի ողջ ուժերը ծախսելով, ամենանենգ ու ամենախախուտ աստիճանների ամենավերևը վազելու սիրահարներ, ովքեր, այդտեղից ցած են իջնում բազրիքներով՝ բավականություն ստանալով իրենց խենթության և քաջության համար բարձրացված օվացիայից։ Այստեղ վտանգ կա՝ կարող ես վերջում կորցնել հավասարակշռությունն ու շրմփալ, բայց նա, ով իջնում է այսպիսի աստիճանի բազրիքով, շունչը կտրվում է, և գլուխը՝ պտտվում: Իսկ ծափահարողնե՞րը։ Չէ՞ որ նրանք հավաքվում են ոչ նրա համար, որ ընկնելդ տեսնեն:
Այո՛, կյանքում առաջնայինը աստիճանն է, որովհետև չէ՞ որ ցանկացած ճանապարհ իր ավարտին նույն աստիճանն է, բայց սկզբում չի նկատվում: Ու հատկապես վտանգավոր են շեղ աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ իջնում ես ավելի ու ավելի ցած:
Ահա թե ինչ պատմեց ինձ դեպի վեր տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենով գլորվում էին ներքև:
Մի՛ վիրավորեք աստիճաններին։

2010-2011 ուստարի

Նախագիծը՝ Հ.Ղազարյանի, Մ.Չորեկյանի

 

Պիտակներ՝ , , ,

Պարզ գիտակցություն

Կոնստանտին Շերեմետև

Ինչ լավ է, երբ ամառային շոգ անտառում մի աղբյուր ես գտնում։ Քամուց օրորվում են բարձր ծառերի կատարները, բայց ներքևում լուռ է։ Միայն աղբյուրի խոխոջյունն է։

Աղբյուրի ջուրը պարզ ու մաքուր է։ Բուռդ ջուր ես հավաքում ու խմում՝ հպվելով անմիջապես բնությանը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Սպիտակը՝ սևին. Տոնը

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո  Նախորդ հատվածը

Առաջին հիշողություն. ես մենակ եմ, փոքր եմ, պառկած եմ մանեժում։ Ղժում եմ։ Ոչ ոք չի մոտենում։ Երկար եմ ղժում։ Մանեժը սովորական մանկական մահճակալ է՝ բարձր ճաղավոր կողերով։ Պառկած եմ մեջքի վրա, մի տեղս ցավում է, տակս էլ թաց է։ Մանեժի պատերը վարագուրված են լրիվ սպիտակ ծածկոցով։ Մարդ չկա։ Աչքերիս առաջ սպիտակ կտորն է, որ գլուխս շրջեմ, կկարողանամ երկար նայել սպիտակ ծածկոցին։ Ես ճչում ու ճչում եմ։ Մեծերը ժամով են գալիս։ Երբ գալիս են, գոռում են վրաս, կերակրում, փոխում տակաշորս։ Ես սիրում եմ մեծերին, նրանք ինձ՝ ոչ։ Թող բղավեն, թող անհարմար պառկոցին դնեն ինձ։ Մեկ է։ Շատ եմ ուզում, որ մեկնումեկը գա։ Այդ դեպքում հնարավոր կլինի տեսնել ուրիշ մանեժներ, սեղանը, աթոռներն ու պատուհանը։ Այդքանը։ Հետո դնում են մանեժի մեջ։ Հենց դնում են, էլի եմ ճչում։ Գոռում են վրաս։ Նրանք չեն ուզում ինձ գրկել, ես չեմ ուզում մանեժում պառկել։ Ինչ ինձ հիշում եմ, վախենում էի մենակ մնալուց։ Ինձ պարբերաբար մենակ էին թողնում։
Առաջին և ամենահաճելի բույրը գինեհոտն է՝ խառնված օծանելիքի հոտին։ Երբեմն սպիտակ խալաթավոր կանայք էին գալիս, գրկում ինձ։ Զգույշ էին գրկում, ամեն անգամվա նման չէ։ Նրանք դա «տոն» էին կոչում։ Նրանցից ալկոհոլի անուշ հոտ էր գալիս։ Ինձ մի տեղ էին տանում։ Բերում էին սեղանով ու աթոռներով մի սենյակ։ Ես նստում էի մեկնումեկի ծնկներին։ Կանայք ինձ ձեռքից ձեռք էին փոխանցում։ Ինձ ուտելու համով բան էին տալիս։ Բայց ամենահաճելին նա էր, որ կարող էի ամեն ինչ տեսնել։ Շուրջն՝ ամեն ինչ։ Մարդկանց դեմքերը, սիրուն ափսեները սեղանների վրա, շշերն ու ըմպանակները։ Բոլորը գինի էին խմում, ուտում, իրար հետ զրուցում։ Կինը, ում ծնկներին նստած էի, մի ձեռքով շատ խնամքվ ինձ էր բռնել, մյուսով գցում էր ալկոհոլի հերթական չափաբաժինը, վրայից մի բան ուտում։ Ուտելիքները տարբեր էին։ Ամեն մեկից նա փոքրիկ կտոր էր կմճտում ու իմ բերանը դնում։ Ոչ ոք ոչ ոքի վրա չէր գոռում։ Տաք էր, հաճելի։

***

Մանկատանը հարբեցողության օր է։ Սովորական հարբեցողություն է՝ տեղը տեղին։ Տղերքը օղի են խմում, վրայից բան ուտում։ Բարձրդասարանցիները։ Դասերից հետո արագ մտան սենյակ, հավաքվեցին անկյունում, մեկին էլ պահակ թողին։ Բացեցին պահածոները, մի շրջան նույն բաժակից օղի խմեցին, արագ վրայից կերան։
Հանկարծ նկատեցին ինձ։ Ես պառկած էի գետնին՝ դիմացի անկյունի մահճակալի տակ՝ մարմինս մահճակալի տակ, գլուխս ու ուսերս դուրս, դիմացս՝ գիրք։ Ոտքերը մահճակալի տակ մտցրած կարդալը շատ հարմար է։ Ոչ ոք չի խանգարում։
-Ռուբե՛ն, սողա էստեղ։
Ես մի կողմ եմ դնում գիրքն ու սողում եմ։
-Օղի կխմե՞ս։
Հռետորակն հարց է։ Բոլորն էլ հասկանում են, որ ինձ դեռ չի հասնում օղի խմել։ Օղին խմում էին միայն տասներկու տարեկանից հետո։
Բոլորը ծիծաղում են։ Ծիծաղում են առանց չարության՝ տրամադրությունները բարձր է։
-Դե լավ, Սերյոգա, էրեխուն հանգիստ թող։ Ավելի լավ է՝ խժռելու բան տուր։ Սերյոգան՝ ոտքեր չունեցող մի տղա, ինձ համար հաց ու երշիկի բրդուճ է անում, մի շերտ սխտոր է մաքրում։
Տղերքը խմում վերջացնում են օղին, շիշը թաքցնում, ուտում։ Ես բոլորի հետ միասին ուտում եմ։ Լավ է։ Բոլորի համար էլ լավ է։ Տոն է։ Որ տոն չլիներ, ոչ ոք ինձ չէր նկատի, մանավանդ իր ուտելիքը չէր կիսի ինձ հետ։ Ես մարդ չեմ, հարիֆ եմ։
Օղուց հետո չիֆիր են խմում։ Չիֆիրը եռացնում են մեծ տարայի մեջ, հերթով դանդաղ խմում են։ Ինձ չի կարելի չիֆիր խմել ոչ միայն, որովհետև փոքր եմ։ Բոլորը գիտեն, որ ես հիվանդ սիրտ ունեմ։
Սերյոգան վերցում է օղու բաժակը, իր սայլակով արագ գլորվում, դուրս՛ է գալիս սենյակից։ Վերադառնում է ջրով համարյա լիքը բաժակով։ Մի ձեռքում բաժակն է, մյուսով նա խնամքով հրվում է հատակից։ Բաժակը դնում է գետնին, պահարանից հանում է մուրաբայի բանկան ու գդալը։ Չիֆիրի ընդհանուր տարայից մի քիչ լցնում է իմ բաժակի մեջ, մուրաբա է ավելացնում։ Մուրաբան ավելացնում է առանց խնայելու։
-Ըհը,- ասում է,- Ռուբե՛ն։ Հիմա դու մուրաբայով թեյ ունես։
Տղերքը չիֆիր են խմում, ես՝ քաղցր թեյ։ Լավ է։ Քեֆ ենք անում։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Շարունակություն

 

Պիտակներ՝ , , , ,