RSS

Tag Archives: կրթություն

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ
(2-րդ մաս)

Սկիզբը

Ուրիշի դերը՝ ինքդ քեզ հասկանալում. «Ուրիշ»-ը հասկացություն է, որ դասական ավանդույթի կողմից որպես «ուրիշ «ես» (Հեգել) է կոչվել և պոստմոդեռնիզմի շրջանակներում բազայինի կարգավիճակ է ձեռք բերել։ «Ուրիշի» ժամանակակից գաղափարը սինթեզում է էկզիստենցիալ հոգեվերլուծության մշակած դիալոգիզմի գաղափարը, փիլիսոփայական անտրոպոլոգիան, գերմենևտիկան, լեզվական խաղերի տեսությունը և այլն։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» կոնցեպցիան

bim-bad_1_sԲորիս Բիմ-Բադ

Հոգեբանական հայելու ավանդույթը պատանիների կրթության գործում։ Մարդկությունը միշտ էլ իր մասին ըստ էության հոգեբանական գիտելիքների պահանջ է ունեցել։ Փիլիսոփաները հետևել են «ճանաչիր ինքդ քեզ» կոչին, գրագետ մարդիկ ուսումնասիրել են իրենց իմաստության ու հիմարության պատմությունների «հայելում», պատմական իրադարձություններում ու առանձին ճակատագրերում։ Թե՛ Արևելքին, թե՛ Արևմուտքին լավ հայտնի է այդ «Հայեցումների» ժանրը։ Դրանք ստեղծվել են որպես ինքնաճանաչողության ձեռնարկներ, որոնց շնորհիվ ընթերցողն ուրիշների արարքներում գտնում էր սեփական կրքերի ու դրդապատճառների արտացոլումը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Համաշխարհային գրականության փունջը՝ շուրջ երկու ամսում

Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:
Չ.Դարվին

Գեղարվեստական գրականության ընթերցանությունը ժամանակակից աշխարհում ամենևին էլ միակ հաճելի զբաղմունքը չէ, ավելին, նույնիսկ առաջնային տեղ չունի։ Դանիելն Պենակն այս առիթով գրում է. « Չնեղանանք, բայց եթե ընտրելու անհրաժեշտություն է առաջանում՝ լավ գիրք, թե՞ հիմար ֆիլմ, վերջինը շատ ավելի հաճախ ենք գերադասում, քան կուզեինք խոստովանել»։ Բայց եթե նույնիսկ տեղեկացված լինելը կարևորվում է, ժամանակի անընդհատ վազքի հետ տեղեկությանը (նաև մտածողության մեջ եղած փոփոխություններին) ժամանակիս մարդը գերադասում է ավելի արագ միջոցներով ծանոթանալ։ Համաձայն եմ, որ դա հաճախ կատարվում է արվեստականության հաշվին, բայց հենց գրողներն` իրենք, 20-րդ դարի կեսերից սկսած, ավելի ու ավելի են հեռանում գեղարվեստականության՝ անցած դարերի պատկերացումներից, նախընտրում են խոսքի դիպուկությունը դրա զարդարունությունից։ Սա մտածողության տեսակ է, որին հասնում ես ճանաչողությամբ ու ժամանակի թելադրանքով։  Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Հունվարի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , , , ,

Իվան Իլլիչ

ivan-illichԻվան Իլլիչը խորվաթական ծագումով ավստրիացի փիլիսոփա և սոցիալական քննադատ է։ Ֆլորենցիայի համալսարանում ուսումնասիրել է բյուրեղաբանություն և հյուսվածքաբանություն, ավելի ուշ ուսանել է աստվածաբանություն և փիլիսոփայություն Վատիկանում։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանություններ (2)

Posted by off 10 Հունվարի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Փաթեթավորված արժեքների առասպելը

ivan-illichԻլլիչ Իվան
«Դպրոցից ազատագրում» գրքից

Դպրոցը վաճառում է ուսումնական ծրագիր՝ նույն գործընթացի միջոցով ստեղծված և մյուս ապրանքների բաղկացուցիչներից ունեցող մի խումբ ապրանք։ Ուսումնական ծրագրի արտադրությունը սկսվում է, իբր գիտական հետազոտությամբ, որի հիման վրա կրթության ճարտարագետները գուշակում են գալիք պահանջարկը և եղած բյուջեի ու հաստատված տաբուների շրջանակներում գործիքներ են ստեղծում հավաքական ուղղության համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հասարակությունը՝ հանրակրթության պատվիրատու

966741-going-to-school-is-your-future-education-learning-teachingՅուրաքանչյուր քաղաքացու երազանքն է իր զավակին տեսնել ապահով, բարձր աշխատավարձով, հնարավորինս բարձր պաշտոնում։ Հանուն այդ երազանքի իրականացման մարդիկ ամեն զոհողության գնում են՝ շատ հաճախ նույնիսկ չպատկերացնելով, թե դրա համար հատկապես ինչ է պետք։ Բարձրագույն կրթության դեռ սովետական տարիներին ձևավորված պաշտամունքը պահպանվել է ցայսօր։ Հետևաբար՝ լավն է այն դպրոցը, որի շրջանավարտները հեշտությամբ բուհ են ընդունվում։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանություններ (4)

Posted by off 13 Հունվարի, 2013 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Հաղթանակը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։ Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։ Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Գեորգի Գյուրջիև
Կառնակ նավի վայրէջքը հետաձգելու պատճառը

Մի քիչ սպասելով՝ նավապետը մտավ, կատարեց Բեհզեբուղի առաջ նրա կարգավիճակին համապատասխան բոլոր արարողությունները, և ասաց.

-Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք հարցնելու ձեր անվիճելի կարծիքը մեր ճանապարհին հադիպելիք մի անխուսափելիության վերաբերյալ, որը պիտի խանգարի մեր վայրէջքին կարճ ճանապարհով։ Բանն այն է, որ հետևելով նախանշված ճանապարհին, մեր նավը երկու կիլպրենոյից (կիլպրենո բառը Բեհզեբուղի բառապաշարում նշանակում է ժամանակի որոշակի միավոր, որը մոտավորապես համապատասխանում է այն տևողությանը, որ մենք կոչում ենք ժամ) անցնելու է «Վուանիկ» արեգակնային համակարգությունով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Թող գա նա…. (հրավիրում ենք սովորելու)

Հրավիրում ենք սովորելու

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 31 Մայիսի, 2012 in Դասեր

 

Պիտակներ՝ , ,

Մեդիակրթություն. ինչ է դա

Կրթությունն այսօր նախկինից տարբերվող չափանիշներ ունի։ Հիմա ամեն տեղեկություն հնարավոր է խիստ կարճ ժամկետներում գտնել, օգտագործել, հետևաբար հիշողությամբ ամեն ինչ պահել չարժե և հնարավոր էլ չէ։ Այսօր կրթված մարդը պիտի տիրապետի հաղորդակցական հմտություններին (թեպետ դա միշտ էլ գնահատելի է եղել), կարողանա հասկանալ իրեն ուղղված ասելիքը և նույնքան նպատակային արտահայտվել։ Read the rest of this entry »

 
 

Պիտակներ՝ ,