RSS

Tag Archives: Միլան Կունդերա

Պատահականություն (3-րդ հատված)

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

«Ութ օր շարունակ ես  իմ կոշիկները մաշեցի ճամփեքին…» գրում է Ռեմբոն։
Ճանապարհ. հողի շերտ, որով ոտքով քայլում ես։ Մայրուղին ճանապարհից տարբերվում է ոչ միայն, որ դրանով մեքենայով են անցնում, այլև նրանով, որ դա ընդամենը մի կետը մյուսին կապող գիծ է։ Մայրուղին ինքնին իմաստ չունի։ Իմաստը միայն երկու միացված կետերի մեջ է։ Ճանապարհը թափառումի օրհներգն է։ Ճանապարհի ամեն պատառիկն ինքնին իմաստավորված է և մեզ հրավիրում է կանգառի։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Տասնմեկերորդ պատվիրանը

96_main Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Կար ժամանակ, որ լրագրողի փառքը խորհրդանշում էր Էռնեստ Հեմինգուեյի մեծ անունը։ Նրա բոլոր ստեղծագործությունները, նրա լակոնիկ, գործնական ոճը արմատներով հասնում են այն ռեպորտաժներին, որ նա պատանության տարիներին Կանզաս- Սիթիում ուղարկում էր թերթին։ Լրագրող լինելն այն ժամանակ նշանակում էր ավելի քան ուրիշ մեկը մոտենալ իրականությանը, սողոսկել դրա բոլոր գաղտնի անկյունները, ձեռքերը թաթախել դրանում։ Հեմինգուեյը հպարտ էր, որ իր գրքերն այդքան կիպ իջնում էին մինչև գետին և սավառնում մինչև արվեստի վերին այերը։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Անմահության հավակնող ժեստը

96_mainԲետինայի առաջին սերն իր եղբայր Կլեմենսն էր, որ հետո մեծ ռոմանտիկ բանաստեղծ դարձավ։ Դրանից հետո, ինչպես գիտենք, նա սիրահարված էր Գյոթեին, պաշտում էր Բեթհովենին, սիրում էր իր ամուսնուն՝  Ախիմ ֆոն Արնիմային, որ նույնպես մեծ բանաստեղծ էր, հետո խելքը գնում էր իշխան Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկայի համար, որ չնայած մեծ բանաստեղծ չէր, բայց գրքեր էր գրում ( ի դեպ՝ հենց նրան է Բետինան նվիրել «Գյոթեի նամակագրությունը երեխայի հետ»-ը), հետո Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Բացարձակ ժամանակակից լինելը

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Ահ, իմ սիրելի Պոլը, որ, ցանկանալով Արջին սադրել ու հունից հանել, խաչ էր քաշում պատմության վրա, Բեթհովենի ու Պիկասոյի վրա… Իմ մտքում նա զուգորդվում է Յարոմիլի հետ, որ հերոսն է ուղիղ քսան տարի առաջ ավարտած իմ վեպի, որը ես վերջին գլուխներից մեկում Մոնպառնասի մի բիստրոյում թողնելու եմ պրոֆեսոր Ավենարիուսի համար։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Hоmо Sentimentalis

96_mainՄիլան Կունդերա
հատված «Անմահություն» վեպից

Ընդունված է համարել, որ եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է գիտակցականության վրա։ Բայց դրա մասին նույնքան արդար կլիներ ասելը, որ զգացմունքների, սենտիմենտի քաղաքակրթություն է։ Սա ստեղծել է մարդու մի տիպ, որը ես կոչում եմ «մարդ սենտիմենտալ»՝ homo sentimentalis։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Գերեզմանափորիդ սրամիտ գործընկերը

96_main

Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Ռադիոծրագրի տնօրենին Արջ անունն են տվել։ Եվ հնարավոր չէր ավելի լավ մականուն գտնել. հաստավիզ, դանդաղաշարժ ու, չնայած համարվում էր բարեսիրտ, բոլորը գիտեին՝ ծանր թաթով կարող էր և մինչև սիրտդ խոցել։ Իմագոլոգները (նրանք, որ կոչված էին սկզբունքներ պահպանելու), որ լկտիությունն էին ունեցել դաս տալու, թե ինչպես ծրագիր անի, հաջողեցրել էին սպառել նրա արջային գրեթե ողջ համբերությունը։ Հիմա նա, շրջապատված մի քանի աշխատակիցներով, նստել էր ռադիոկայանի ճաշարանում ու ասում էր.

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Անմահություն

96_mainհատված 16
Միլան Կունդերա

Հեմինգուեյը սարսափելի դողում էր, և Գյոթեն բռնեց նրա ձեռքը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Անմահություն

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

-Լսեք, Իոհան,- Ասաց Հեմինգուեյը,- ես էլ մշտական մեղադրանքներից պրծում չունեմ։ Փոխանակ իմ գրքերը կարդան, իմ մասին են գրում։ Իբր չեմ սիրել իմ կանանց։ Իբր մի հիմարի մռութին հասցրել եմ։ Իբր սուտ եմ խոսել, անկեղծ չեմ եղել։ Իբր հպարտ եմ եղել, մաչո եմ եղել։ Իբր հայտարարել եմ, որ ունեմ երկու հարյուր երեսուն վերք, այն դեպքում, որ դրանք ընդամենը երկու հարյուր տասն են։ Իբր ձեռնաշարժությամբ եմ զբաղվել, մորս եմ կոպտել։ -Դա անմահությունն է,- ասաց Գյութեն։ — Անմահությունը հավերժ դատ է։  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Գումարում և հանում

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Այս աշխարհում, ուր օր օրի շատանում են ավելի ու ավելի իրար նմանվող դեմքերը, իր առանձնահատուկ «ես»-ը հաստատել և դրա անկրկնելիորեն բացառիկ լինեու մեջ իրեն համոզել կամեցող մարդը հեշտ չի ապրում։ «Ես»-ի բացառիկության պաշտամունքի երկու մեթոդ կա. գումարման մեթոդն ու հանման մեթոդը։ Անյեսն իր «ես»-ից հանում է ամենայն արտաքինը, մակերեսայինը, որ այդ ճանապարհով հասնի իր ամենաէականին (ոչ առանց վտանգի, որ այդպիսի հանման արդյունքում կմնա զրոյի վրա)։ Լորայի մեթոդը ճիշտ հակառակն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,