RSS

Tag Archives: կրոն

Hоmо Sentimentalis

96_mainՄիլան Կունդերա
հատված «Անմահություն» վեպից

Ընդունված է համարել, որ եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է գիտակցականության վրա։ Բայց դրա մասին նույնքան արդար կլիներ ասելը, որ զգացմունքների, սենտիմենտի քաղաքակրթություն է։ Սա ստեղծել է մարդու մի տիպ, որը ես կոչում եմ «մարդ սենտիմենտալ»՝ homo sentimentalis։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Հուղարկավորության ծեսերը

220px-BernardWerberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հուղարկավորության առաջին ծեսերը ի հայտ են եկել ժամանակակից մարդու՝ Homo sapiens-ի հետ, մոտավորապես 120 հազար տարի առաջ։ Ամենահին հուղարկավորումները հայտնաբերվել են Իսրայելում՝ Կաֆզեխ լեռան վրա՝ Մեռյալ ծովի ափից ոչ հեռու։ Հնէաբանները կմախքի ու ենթադրաբար մահացածներին պատկանած իրերի մնացորդներ են գտել։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տիեզերական ձուն

verber_17cture Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ամեն ինչ սկսվում է ձվից և ամեն ինչ վերջանում է ձվով։ Շատ ժողովուրդների առասպելաբանություններում ձուն համարվում է արշալույսի ու մայրամուտի խորհրդանիշը։
Եգիպտական հնագույն առասպելներում  աշխարհի արարումը նկարագրված է որպես իր մեջ արևն ու կյանքի սաղմերը պարունակող Տիեզերական ձվից ելնում։ Օրփեոսականության մեջ համարվում է, որ ժամանակը խժռող Քրոնոսը մթության մեջ արարել է արծաթե մի ձու։ Դրա կեսերից առաջացել են երկինքն ու երկիրը։ Դրանից է դուրս եկել Ֆանեսը՝ արարիչ-աստվածը, որին պատկերել են բզզացող մեղվի տեսքով։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Սյորեն Օբյու Կիերկեգոր

«Հեռադիտակ»

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 13 Փետրվարի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Էնոթեիզմ

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Ընդունված է համարել, որ կան միայն պոլիթեիզմն (բազմաստվածություն) ու մոնոթեիզմը (միաստվածություն)։ Բայց հնարավոր է երրորդ՝ ոչ այնքան տարածված մի ճանապարհ՝ էնոթեիզմը։ Էնոթեիզմը չի ժխտում աստվածների բազմության գոյությունը, բայց առաջարկում է ընտրել նրանցից մեկին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Տասը պատվիրանները

577173_380054775382820_1862190794_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Անկախ արդարադատություն ներդնելը հեշտ չի եղել։ Երկար ժամանակ արքաներն ու սպարապետներն էին դատ իրականացնում։ Նրանք ընդունում էին այն որոշումը, որն իրենց էր ձեռնտու և ոչ ոքի պարտավոր չէին հաշիվ տալու։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հոգևորություն

Կոնստանտին Շերեմետև
Հոգևորություն

Ես անընդհատ մի կարևոր միտք եմ կրկնում. ինտելեկտը հարկավոր է նյութական աշխարհը փոխելու համար։ Դրա համար էլ ստուգել՝ աշխատում է արդյոք Ձեր ինտելեկտը, հնարավոր է միայն նյութական արդյունքներով։
Դրանք չափվում են կա՛մ փողի քանակով, կա՛մ համբույրների. Նայած՝ որն եք նախընտրում։ Բայց կարևոր է ի նկատի ունենալ, որ մտքերը, նույնիսկ ամենաիմաստունները, կամ մտադրությունները, անգամ ամենահիանալիները, կյանքում հաշվի մեջ չեն։ Հաշվվում են միայն արդյունքները, որոնք հնարավոր է տեսնել, փորձել, շոշափել։
Բայց ինձ պարբերաբար առարկում են, թե ես հաշվի չեմ առնում հոգևորությունը։ Հետո շատ մշուշապատ դատողություններ են գալիս հոգևորության մասին։
Դրա համար լավ կլինի՝այդ հարցը մշուշազերծենք՝ ի՞նչ է հոգևորությունը և ինչպես է դա կապված ինտելեկտի աշխատանքի հետ։

Սուրբ պարզություն

Եվ ասաց նրանց Հիսուսը.
— Պատասխան տվեք. ասում եք՝ ո՞վ եմ ես։

Եվ նրանք պատասխանեցին.
-Դու մեր գոյության հիմքի էսխատոլոգիական
մանիֆեստացիան ես, որ հայտնվել ես մեզ,
մեր իսկ էության օտնոլոգիական հիմնավորման
ենթատեքստը։

Եվ պատասխանեց նրանց Հիսուսը.
-Ի՞նչ… ի՞նչ։

Հոգևորությունը մարդու համար կարևոր հասկացություն է, բայց ընդունված է այդ հասարակ հասկացության շուրջը հավաքել պաճուճազարդ բառերից խուճուճ մտքեր։
Իրականում հոգևորությունը նյութական արդյունքների կիրառումն է մարդու կյանքը բարվոքելու համար։
Դրա համար հոգևորության տեսանկյունից մարդկանց վարքը կարելի է բաժանել երեք խմբի՝

  1. Հակահոգևորություն կամ մոլեռանդություն. սա սպանություն ու ծաղր է մարդու նկատմամբ հանուն որոշակի գաղափարի։ Սովորաբար գործում է քաղաքական կամ կրոնական համակարգերի շրջանակներում։
  2. Ոչ հոգևորությունը քեզ ՝որպես մարդ,  ոչնչացնելն է։ Ոչ հոգևորության ամենապայծառ օրինակը հարբեցողն է, ով, ընտանիքը թողնելով առանց գոյատևման միջոցների, տան իրերը ծախում է, որ թույնի հերթական չափաբաժինը գնի։
  3. Հոգևորությունը քեզ որպես մարդ զարգացնելն է և նյութական արդյունքների ուղղումը քո և շրջապատիդ կյանքը լավացնելուն։
    Հոգևորության մասին խոսելիս հարկավոր է մի բան հիշել. որ հոգևոր լինելու համար հարկավոր է ունենալ այդ նյութական արդյունքները։

Իսկական հոգևորություն

Հոգևորությունը կրոնի հականիշն է,
որովհետև հատուկ է բոլոր մարդկանց,
այնինչ կրոնը ընդամենը պատրաստի միտք է՝
նախատեսված նրանց համար, ովքեր ի վիճակի չեն
գտնելու զարգացման սեփական ճանապարհը։
Բերնար Վեբեր

Քանի որ հոգևորությունը ծածկված է բառերի մշուշապատ քողով, շատ հեշտ է խաբվելն ու կեղծ հոգևորությանը հետևելը։ Յուրի Նովիկովը գրում է. «Օրինակ՝ մեզ առաջարկում են հեռու երկրներ գնալ, որ սուրբ լեռը բարձրանանք, սուրբ գետում լողանք, մեդիտացիա անենք հին ավերակների մեջ և այլն։ Դրա հետ էլ խոսում են շնորհի զգացումից, ներքին տեսողության բացման, ինչ-ինչ «նուրբ» (կամ կոշտ) ուղիների, գիտակցության ընդարձակման, ինչ-որ բարձր գոյերի և այլնի մասին։ Հաստատվում է, որ դա լավ է հոգևոր զարգացման համար։ Եկեք մեր առանցքային հարցերը տանք։
Լավ, ասենք՝ մարդ բարձրացավ էդ սարը, լողաց գետում, մեդիտացիա արեց։ Հետո՞։ Ի՞նչ է նրա մեջ փոխվելու։ Դրանից հետո չի՞ կարող ստել, գողանալ, ստորացնել, սպանել։ Փոխելո՞ւ է կյանքը, ապրելու է խղճի մտո՞ք, զբաղվելու է ճշմարիտ ինքնաիրացմա՞մբ։ Նա գոնե մի աստիճանով մոտեցե՞լ է Արարչին։ Բոլորովին էլ ոչ։ Ինչպիսին որ մեկնում են այնտեղ, այդպիսին էլ վերադառնում են։ Միակ բանը՝ կարող են ընկերների շրջապատում գլուխ գովալ իրենց երկար, դժվար ու շատ թանկարժեք ուխտագնացությամբ, իրենց փորձառություններով։ Բայց ի՞նչ կապ ունի էստեղ հոգևոր զարգացումը։ Տվյալ դեպքում դեպի հոգևորություն ոչ մի առաջընթաց էլ չկա։ Արժե՞ր արդյոք։ Չէ՞ որ մարդու մարմնի՝ տարածության մեջ ինչ-որ տեղաշարժ չի կարող ինքնաբերաբար նրան ավելի լավը դարձնել։
Տարբերելու համար իսկական հոգևորությունը կեղծից հերիք է միայն քեզ հարցնես. «Իմ գործողություններից որևէ մարդու կյանքը կդառնա՞ ավելի լավը, ավելի ուրախ, ավելի երջանիկ»։ Եթե պատասխանն «այո» է, դա հոգևոր ճանապարհ է։
Իսկական հոգևորության հրաշալի օրինակ է նկարագրում Ռենդի Փաուշն իր «Վերջին դասախոսություն» գրքում.
«Մի տասը տարի առաջ, մի անգամ, երբ Քրիսը յոթ տարեկան էր, իսկ Լորեն՝ ինը, ես որոշեցի ման տալ նրանց իմ նոր «ֆոլքսվագեն» կաբրիոլետով։
-Զգույշ կվարվեք քեռի Ռենդիի նոր մեքենայի հետ,- խիստ զգուշացրեց երեխաներին քույրս,-նստելուց առաջ ոտքներդ մաքրեք։ Տեսեք՝ բան չթափեք մեջը, չկեղտոտեք նոր մեքենան։
Ես նրան լսում էի և, որպես իսկական ամուրի քեռի, մտածում. «Այ, էսպես ենք նախօրոք տրամադրում երեխաներին ինչ-որ վատ բանի։ Իհարկե, կարող են պատահաբար իմ մեքենան կեղտոտել, երեխաների հետ միշտ էլ էդպիսի բան լինում է»։ Դրա համար էլ քրոջս խոսքերին ուշադրություն չդարձրի։ Մինչ նա երեխաներին վարքի կանոններն էր ներշնչում, ես ցուցադրաբար բացեցի գազով ջուրը, շուռ տվեցի հետևի նստատեղերին։ Ես ուզեցի ցույց տալ, որ մարդիկ շատ ավելի կարևոր են, քան իրերը։ Մեքենան, նույնիսկ ամենահրաշալին (իսկ իմ կաբրիոլետը հենց այդպիսին էր), ընդամենը իր է»։

Թարգմանեց Հասմիկ Ղազարանը

 

Պիտակներ՝ , , ,

Դզեն

Կոնստանտին Շերեմետևից
«Դզեն» հասկացությունը շատ տարածված է հանրային գրականության մեջ։ Բայց, ինչպես հաճախ լինում է, այդ հասկացության իմաստը անճանաչելիության աստիճանի փոխվել է։ Ափսոս։
Չէ՞ որ դզեն վիճակը երջանկության հասնելու գլխավոր պայմաններից մեկն է։

Դզենի էությունը
Վայրի բադը մտադրություն չունի
ջրում հետք թողնելու։
Ջուրը ցանկություն չունի պահելու
բադի արտացոլքը։
Դզենի իմաստություններից
Ավանդության համաձայն Դզենը հիմնել է ինքը՝ Բուդդան։ Դզենի ուսմունքը հնդիկ վանական Բոդխիխրման բերել է չինական Շաոլին մենաստանը։ Բայց այս անվանումը դզենն ստացել է ճապոնացիներից։
Դզեն-բուդդիզմի տարբերությունը դասական բուդդիզմից նա է, որ Դզենի ուսուցիչները հին տեքստերը սերտելում, ինչպես դա ընդունված է բուդդիզմում, ոչ մի իմաստ չեն տեսնում։ Դզենի ողջ փորձառությունը հիմնված է միայն աշակերտի՝ դզենի վիճակը հասկանալու վրա։
Դզենի խնդիրը մարդուն աշխարհի նկատմամբ կոշտ հայացքներից ու իր ցանկություններին կապվածությունից ազատելն է։
Դզեն վիճակը քո բնական էությունն զգալն է, քո ու աշխարհի միասնության զգացումը, հանգիստ ընդունելը, որ ինչը ինչպես լինում է, այդպես էլ լինում է։ Դզենի փորձառության նպատակը «սատորիին» հասնելն է։ Սատորին աշխարհի հետ գիտակցաբար միավորվելն է, որի ժամանակ ապրում ես կյանքիդ ամեն վայրկյանը։ Դզենի ուսուցիչները սովորեցնում էին, որ ամեն առօրյա գործ կարող է դառնալ դզեն վիճակ, եթե ամբողջապես ներդրվես այն գործում, որն անում ես։
Դզենի կարևորագույն հասկացությունը «Թաթխաթա»-ն է՝ ամեն կատարվող բանի հենց այդպիսին լինելը։ Դզեն վիճակում դուք չեք հարցնում՝ ինչո՞ւ դա ինձ հետ եղավ։
Դզենում այդ հարցն իմաստ չունի։ Մեկ որ դա եղել է, ուրեմն հենց այդպես է։
Ըստ դզեն ուսուցիչների՝ մարդը երջանիկ չէ, որովհետև մշտապես փորձում է կյանքի վզին փաթաթել նրա մասին իր պատկերացումները։ Մշտապես ակնկալում է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն ուզում է, և մշտապես չի ստանում ուզածը։ Դրա համար էլ տառապում է ու բողոքում կյանքից։
Դզեն վիճակում դուք ինչ-որ բան եք անում ոչ թե որովհետև արդյունք եք սպասում, այլ որովհետև այդ պահին դա ձեզ հետ կատարվում է։ Ընթացիկ պահի մեջ ջանք չկա, ցանկություն չկա, կապվածություններ չկան. կա միայն իրադարձությունների հոսքը, որ շրջապատում է ձեզ։
Եթե դուք կախում չունեք արդյունքից, այլ ուղղակի ապրում եք և որպես կյանքի բարձրագույն արտահայտություն ընդունում այն, ինչ կատարվում է, դուք ուրախանում եք այն ամենով, ինչ ձեզ հետ կատարվում է։

Դզենին հասնելը
Ճանապարհին տրորված արահետ չի լինում։
Ով գնում է դրանով, մենակ է նաև վտանգների դեմ։
Դզենի իմաստություններից
Ուսուցիչների հետ կարելի է համաձայնել։ Եթե մարդ մշտապես ուզում է աշխարհը վերաձևել ըստ իրեն, նրան միշտ կուղեկցեն ձախողումները։
Ուրեմն՝ ինչպե՞ս հասնել դզեն վիճակին։
Դզենի փորձառության հիմքում ընկած է մեդիտացիա-ինքնաուսումնասիրում գործողությունը։ Դուք փորձե՞լ եք հետևել ձեր մտքերին ու ծագող ցանկություններին։ Դուք հետևո՞ւմ եք ցանկությունների հայտնվելու հենց գործընթացին։
Ժամանակի որոշակի պահին կտեսնեք, որ ձեր ցանկությունների մեծ մասը անհանգիստ մտքի խաղ է։ Այդ ցանկությունները իրականում ձեզ պետք չեն, դրանք կեղծ են։ Կեղծ ցանկությունները ձեզ կտրում են կյանքից ու տեղափոխում մտացածին կառույցներ, որտեղ հնարավոր չէ ապրել։ Եվ եթե անգամ կեղծ ցանկությունը բավարարեք, ուրախությունը մի ակնթարթ միայն կտևի, որովհետև կծագեն նոր կեղծ ցանկություններ, և դուք նորից ձեր ունեցածից գոհ չեք լինի։ Սա փակուղի տանող ճանապարհ է։
Եթե ուշադիր փնտրեք ձեր իսկական ցանկությունները, կտեսնեք, որ երջանկության համար շատ քիչ բան է պետք, և ինչ ձեզ պետք է, արդեն ունեք։ Դուք ուրախություն կստանաք հենց կյանքից։ Ոչինչ մի ակնկալեք. Ուղղակի ներկա եղեք նրանում, ինչ կատարվում է։

Վերջում՝ Օշոյի առակներից մեկը։
-Ես վերջերս վերապատրաստվել եմ և կցանկանայի դզենի հրահանգներ ստանալ,- դիմեց Կուսսայը ուսուցիչ Գենշային։ — Ինչպե՞ս ճանապարհ ընկնեմ,- ուսուցի՛չ։
—Լսո՞ւմ ես արդյոք այս առվի կարկաչը։
-Այո՛, ուսուցիչ։
Հետո մի վայրկյան միայն լռություն տիրեց։ Այն պահին, երբ նա ասաց` « Լսո՞ւմ ես արդյոք այս առվի կարկաչը», աշակերտը հասավ ըմբռնման։ Այդ ըմբռնման մեջ մտքերը մի պահ կանգ առան. նա լսում էր առվի կարկաչը, աղմուկը, երգը, ջրի պարը. մեն մի պահ նա դադարեց սեփական «ես»-ն ընկալել, նրա գիտակցությունը լցված էր։ Ուսուցիչը հետևում էր, և զգաց, որ պահը հասել է, էլ ծարավ մարդ չկա, էլ խնդրող չկա, սեփական «ես»-ի գիտակցումն անհետացել է, միայն կողքից անցնող գետի լուռ ընկալումն ու ունկնդրում էր ։

 

Պիտակներ՝ , , ,