RSS

Tag Archives: Ռոբերտ Շեկլի

ԹԱԿԱՐԴԸ

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

«Սեմիշ, ես օգնության, միմիայն օգնության կարիք ունեմ։ Հավանականություն կա ստեղծված իրադրության վտանգավոր լինելու, դրա համար անմիջապես ժամանիր։ Ավելորդ անգամ համոզվեցի, որ դու ճիշտ ես, Սեմիշ, ախպերս։ Ոչ մի պարագայում չպիտի հույս դնեի երկրացիների վրա։ Սա մի չտեսնված թեթևամիտ ռասա է, ինչպես դու մշտապես ընդգծում էիր։ Բայց էնքան էլ ախմախ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Սկսում եմ մտածել, որ բեղիկների մշակույթը բանականության միակ չափանիշը չի։ Նախանձելի իրավիճակներից չի, Սե՛միշ։ Այնինչ սկզբում ծրագիրն այնքան հուսալի ու անվտանգ էր թվում…»։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Բարձր մատերիայի մասին

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

Մորթոնսոնն իր համար, առանց որևէ մեկին խանգարելու զբոսնում էր Անդերի ստորոտում, երբ հանկարծ նրան ապշեցրեց ամպրոպակերպ մի ձայն, որ ելնում էր, թվում է, ամեն տեղից և միաժամանակ ոչ մի տեղից։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Մարմինը

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

Աչքերը բացելով՝ պրոֆեսոր Մեյերը տեսավ անհանգիստ իր վրա հակված երեք երիտասարդ վիրաբույժին։ Հանկարծ գլխի ընկավ, որ սրանք իրոք շատ երիտասարդ պետք է որ լինեին, որ համարձակվեին անել այն ինչ համարձակվեցին. երիտասարդ ու հանդուգն՝ դեռ քարացած մտքերով ու կաղապարներով չփչացած, պողպատե կամքով, պողպատե ինքնատիրապետմամբ։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

«Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ»

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից 

Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ, բայց Ձեզ հետ միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ձրի մի բան

shekli_robertՌոբերտ Շեկլի

«Ցանկությունների սահմանը» պատմվածքների ժողովածուից

Նա կարծես մեկի ձայնը լսեց։ Կամ՝ երևի թվաց։ Աշխատելով հիշել՝ ինչպես դա եղավ՝ Ջո Կոլլինզը միայն գիտեր, որ ինքն անկողնում պառկած էր ու այնքան հոգնած էր, որ չէր կարող ոտքերը վերմակի տակից սահեցնել թրջված հողաթափերի մեջ։ Ինքն առանց շեղվելու նայում էր կեղտոտ դեղին առաստաղի վրա սողացող ճաքերի սարդոստայնին՝ հետևում էր, թե ինչպես է ճեղքից դանդաղ, թախծոտ, կաթիլ առ կաթիլ թափանցում ջուրը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ցանկությունների սահմանը

Ռոբերտ Շեկլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածքների ժողովածուից

Նյու-Յորքում դռան զանգը տալիս են հատկապես այն պահին, երբ դուք հարմար տեղավորվել եք բազմոցին՝ որոշելով վայելել վաղուց վաստակած հանգիստը։ Իսկական ուժեղ անհատականությունը, ինքնավստահ ու արի մարդը կասեր՝ «Գրողի ծոցը՝ բոլորն էլ. իմ տունն իմ ամրոցն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,