RSS

Tag Archives: հանրագիտարան

Գեայի պատասխանը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

553568_350930764961888_2092752636_nԹե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։ Read the rest of this entry »

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 16 Հունիսի, 2013 in Uncategorized

 

Պիտակներ՝ , , ,

Սիրենները

verber_17ctureԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

«Սիրենը» պարանով կապողն է, որովհետև համարվում է, թե իբր նրանց երգը ընդունակ է կապելու, հմայելու տղամարդկանց։ Գետերի աստվածություն Աքելոսի և Կալիոպե փերու դուստրերը կանացի դեմք, ձեռքեր ու կուրծք ունեն և ձկան երկար պոչ։ Նրանց այդպիսին է դարձրել Աֆրոդիտեն, ով, ըստ առասպելի, պատժել է նրանց, որովհետև իրենց կուսությունը չեն տվել աստծուն։ Սիրենների կախարդական երգով հմայված նավազները շեղվում էին երթուղուց, նավաբեկության ենթարկվում, իսկ սիրենները խժռում էին նրանց մարմինները։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

ՎՃ

553568_350930764961888_2092752636_nԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մարդն անդադար ինչ-որ մեկի ճնշման տակ է։ Քանի երջանիկ է, կասկածի տակ չի առնում այն, ինչ իրեն ճնշում է։ Երեխան նորմալ է համարում, որ իրեն ստիպում են ուտել մի բան, որ տանել չի կարողանում. իր ընտանիքն է, չէ՞։ Մեծը նորմալ է համարում, որ պետն իրեն ստորացնում է. նրա աշխատանքն է, չէ՞։ Մարդը նորմալ է համարում, որ իր կինն իրեն չի հարգում, դե, իր կինն է (կամ, համապատասխանաբար, ամուսինը)։ Նորմալ ենք համարում, որ կառավարությունն ավելի ու ավելի է իջեցնում մեր գնողունակությունը. քվեարկել ենք, չէ՞ այս կառավարության օգտին։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , , ,

Անխ

bernard-werberԲերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Անխը կամ աղեղնավոր խաչը հին Եգիպտոսում արքաների և աստվածների նշանն էր։ Դա T-աձև է՝ վերևի մասում աղեղով։ Դրան նաև «Իզիդի հանգույց» են կոչել, քանի որ եգիպտացիների համար այդ աղեղը խորհրդանիշն էր կենաց էներգիայի, որը ասոցացնում էին Իզիդի հետ։ Բացի այդ, անխը հիշեցնում է, որ իրական կամ ցանկալի աստվածություններին հասնելը կատարվում է հանգույցները քանդելով՝ ի նկատի ունենալով, որ այդ գործողությունը բառի բուն իմաստով հոգիներին «կապանքներից ազատում» է բերում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Պարոն Պերրիշոնի բարդույթը

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

19-րդ դարի ֆրանսիացի գրականագետ Էժեն Լաբիշն իր «Պարոն Պերրիշոնի ճանապարհորդությունը» պիեսում նկարագրում է մարդու՝ առաջին հայացքից անբացատրելի, միաժամանակ զարմանալիորեն տարածված մի վարքագիծ ուրիշ մարդկանց նկատմամբ։ Խոսքը երախտամոռության մասին է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Պոլ Կամերեր

Բերնար Վերբեր

«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից

Գրող Արթուր Կեստլերը մի անգամ ուզեց գիրք գրել՝ նվիրված գիտական խարդախությանը։ Նա հարցուփորձ արեց հետազոտողների շրջանում, և սրանք հավատացրին գրողին, որ գիտական խաբեության ամենաանամոթ օրինակը դոկտոր Պոլ Կամերերի արածն է։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Հոմեոսթազ

Բերնար Վերբեր
(«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից)

Բոլոր կենդանի տեսակները ձգտում են հոմեոսթազի։ Հոմեոսթազը ներքին և արտաքին միջավայրերի հավասարակշռությունն է։ Ցանկացած կենդանի կառուցվածք գործում է հոմեոսթազում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,