RSS

Երեք քայլ առաջ, երկուսը՝ հետ

26 Սպտ

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Քաղաքակրթությունները ծնվում, աճում ու մեռնում են, ինչպես կենդանի օրգանիզմները։ Նրանք ունեն իրենց սեփական ռիթմը՝ երեք քայլ առաջ, երկուսը՝ հետ։ Նրանք շնչում են։ Նրանք հիացում են ապրում, երբ ամեն ինչ ընթանում է համաչափ պարուրակով՝ ավելի շատ հարմարավետություն, ավելի շատ ազատություն, ավելի քիչ աշխատանք, ապրելու լավագույն պայմաններ, ավելի քիչ դժբախտություն։ Սա մուտքի պահն է՝ երեք քայլ առաջ։

Հետո, հասնելով որոշակի մակարդակի, պոռթկումը մարում է, և կորն իջնում է։ Սկսվում է խառնաշփոթը, հետո ծագում է վախը, սրանք էլ բերում են բռնության ու քաոսի՝ երկու քայլ հետ։

Որպես կանոն, այս փուլում տեղի է ունենում լիակատար անկում՝ ելք։
Իսկ հետո նորից սկսվում է ներշնչումը։

Բայց որքա՞ն ժամանակ է զուր կորչում։ Այսպես՝ Հռոմեական կայսրությունն ստեղծվել է, աճել, ծաղկում ապրել և մյուս քաղաքակրթություններից բոլոր ասպարեզներում՝ իրավունք, մշակույթ, գիտություն և այլն, առաջ է եղել։ Հետո նրան կաթվածահար են արել կոռուպցիան ու բռնակալությունը։ Եվ ամբողջովին ընկնելով՝ նա զոհ է գնացել բարբարոսների արշավանքին։

Ստիպված էին սպասել Միջնադարին, որ մարդկությունը նորից սկսի աշխատել այնտեղ, ուր Հռոմեական կայսրությունը հասել էր գագաթնակետին ու կանգ առել։

Նույնիսկ լավագույն կերպով ղեկավարվող և ավելի հեռատես եղած քաղաքակրթությունները թեքվել են դեպի մայրամուտ, ասես անկումը անխուսափելի է։

 

Թողնել մեկնաբանություն