RSS

Տեռորիզմի մասին. Ավրամ Նոամ Խոմսկի

29 Մրտ

ChomskyԱռանց պատճառի անմեղ քաղաքացիների սպանությունը տեռորիզմ է, ոչ թե պայքար տեռորիզմի դեմ։

Մի բան փաստ է. տեռորիզմը գործուն է։ Դա չի ձախողվում։ Ազդում է։ Բռնությունը սովորաբար ազդում է։ Այդ է վկայում աշխարհի պատմությունը։ Հետո՝ շատ լուրջ վերլուծական սխալ է, ինչպես սովորաբար արվում է, ասելը, թե տեռորիզմը թույլերի զենքն է։ Ինչպես բռնության մյուս տեսակները, դա էլ առաջին հերթին ուժեղների զենքն է, դեպքերի ճնշող մեծամասնությամբ։ Դա դիտվում է որպես թույլերի զենք, որովհետև ուժեղները նույնպես վերահսկում են վարդապետական համակարգերը, և նրանց տեռորը տեռոր չի համարվում։ Դա ըստ էության ունիվերսալ է։ Դժվարանում եմ պատմական մի բացառություն հիշել. անգամ ամենավատ զանգվածային մարդասպանները այդպես են ներկայանում աշխարհին։ Օրինակ՝ նացիստները։ Նրանք օկուպացված Եվրոպայում տեռոր չէին անում։ Նրանք տարածաշրջանի բնակչությանը պաշտպանում էին պարտիզանների տեռորից։ Ինչպես ուրիշ ընդդիմադիր շարժումների ժամանակ, կար տեռոր։ Նացիստները հակատեռոր էին անում։

 

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազրյանի

 

Պիտակներ՝ , ,

3 responses to “Տեռորիզմի մասին. Ավրամ Նոամ Խոմսկի

  1. Blog News

    30 Մարտի, 2014 at 10:11 ա.

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

     
  2. Noam Chomsky

    30 Մարտի, 2014 at 1:10 ե.

     

Թողնել մեկնաբանություն