RSS

Սիրո չորս մակարդակները

24 Օգս

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մանկավարժական հոգեբանությունն առանձնացնում է սիրո չորս մակարդակ։

Առաջին մակարդակ՝ «Ինձ սեր է պետք»։

Սա մանկական մակարդակ է։ Նորածինը կարիք ունի գուրգուրանքի, համբույրների, ավելի մեծ երեխան՝ նվերների։ Նա անընդհատ իրեն շրջապատողներին հարցնում է. «Դուք ինձ սիրո՞ւմ եք»։ Եվ պահանջում է սիրո ապացույցներ։ Առաջին հարթության վրա այդ հարցը տալիս ենք ուրիշներին, հետո՝ ինչ-որ մեկին՝ նրան, ում կարծիքը մեզ համար ամենից կարևորն է։

Երկրորդ մակարդակ՝ «Ես կարող եմ սիրել»։

Սա հասունության մակարդակ է։ Տեղի է ունենում ուրիշ մարդու նկատմամբ զգացմունք ունենալու սեփական ընդունակության, այսինքն՝ իր սերը դուրս, հատկապես դեպի իր ընտրյալը հեղելու կարողության բացահայտում։ Այս զգացմունքն արբեցնում է անհամեմատ ավելի ուժեղ, քան գիտակցումը, որ ինչ-որ մեկը սիրում է ձեզ։ Որքան ուժգին եք սիրում, այնքան պարզ եք հասկանում՝ ինչ իշխանություն է տալիս ձեզ այդ զգացումը։ Սիրելու պահանջմունքը դառնում է անհրաժեշտություն, ինչպես թմրանյութը։

Երրորդ մակարդակ՝ «Ես սիրում եմ ինձ»։

Սփռելով իր սերն ուրիշների վրա՝ մարդն իմանում է, որ կարող է իրեն էլ սիրել։ Այս փուլի առավելությունը նախորդ երկուսի նկատմամբ այն է, որ կախում չունես ուրիշներից։ Քեզ ոչ ոք պետք չէ ո՛չ նրա համար, որ նրա սերն զգաս, ո՛չ նրա համար, որ սեր նվիրես։ Հետևաբար, այլևս հիասթափություն ապրելու կամ սիրող ու սիրած մարդու դավաճանության վտանգը չկա։ Սիրո չափը հնարավոր է որոշել սեփական պահանջմունքներին խիստ համապատասխան՝ հույս չդնելով ուրիշի օգնությանը։

Չորրորդ մակարդակ՝ «Սեր ամբողջ աշխարհի նկատմամբ»։

Սա անսահման սերն է։ Երբ մարդ սովորում է սեր ստանալ ու տալ և սիրել իրեն, նա սկսում է տարածել սերն իր շուրջը՝ բոլոր ուղղություններով։ Եվ ճիշտ նույն կերպ էլ ստանում է սերը։

Անձնական հակումներից կախված՝ մարդիկ սիրուն կարող են տարբեր անուններ տալ՝ Կյանք, Բնություն, Երիր, Տիեզերք, Կի, Աստված և այլն։

Խոսքը այն հասկացության մասին է, որը, երբ հասնում ես դրան, ընդարձակում է մեր մտահորիզոնը։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Սիրո չորս մակարդակները

  1. gogigogi2012

    12 Հունվարի, 2013 at 4:34 ե.

    Ինչ հավես նյութեր ունես, Հասմիկ ջան

     

Թողնել մեկնաբանություն