RSS

Պայծառացում

17 Դկտ

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Ինտելեկտն ուսումնասիրելու ժամանակ եկա այն եզրակացության, որ լավ կարգավորված ինտելեկտը մի հետաքրքիր հատկություն ունի, որը կարող ենք կոչել մարող արձագանք։ Այսինքն՝ ինտելեկտն ամեն իրադարձության արձագանքում է ինչպես լճակը, որի մեջ քար է նետված։ Առաջին ալիքը շատ մեծ կլինի, բայց ամեն հաջորդը ավելի ու ավելի կփոքրանա։ Շուտով լճակը նորից հանգիստ կլինի, և նրանում կարտացոլվեն երկինքն ու աստղերը։
Ավելի ուշ պարզեցի,որ մտքի այդ հատկությունը արևելյան փիլիսոփայության մեջ վաղուց է հայտնի և կոչվում է «պայծառացում»։
Պայծառացումը գիտակցության բարձրագույն վիճակն է։ Դա զգալը միանգամայն հետաքրքիր կլիներ։ Դրա համար էլ պայծառացած մարդկանց մտածողության ձևի ուսումնասիրումն իմ հետազոտական թեմաներից մեկն է դարձել։ Ուզում եմ պատմել, թե ինչի եմ հանգել։ Պարզվում է՝ պայծառացած մարդիկ այնքան էլ շատ չեն, որքան ընդունված է կարծել։ Ներկա պահին ես համոզված եմ նրանցից երեքի առիթով՝

  • Բուդդա
  • Օշո
  • Էքհարթ Թոլլե

Կա նաև մի «կիսապայծառացած»՝ Յու ՋիԿրիշնամուրտի։ Հենց նրանից էլ սկսենք։

 

ՅուՋի Կրիշնամուրտի

Ինքներդ ձեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելում
ձեզ խանգարում է ձեր սեփական պատկերացումը
«խաղաղության» մասին, որը միանգամայն
անիրագործելի է  այս մարմնի գործունակության առումով։

Յու Ջի Կրիշնամուրտի

ՅուՋի Կրիշնամուրտին (չշփոթել աշխարհահռչակ Ջիդու Կրիշնամուրտիի հետ) փոքրուց դաստիարակվել էպայծառացած մարդկանց նկատմամբ հարգանքի մթնոլորտում։ Երբ ընդամենը վեց տարեկան էր, վարդապետները նրա համար ամեն առավոտ սուրբ գրքեր էին կարդում։ Երբ  նա պատանի դարձավ, կարողանում էր անգիր մեջբերել այդ գրքերից։ Յոթ տարի անցկացրել է Հիմալայներում՝ յոգայով զբաղվելով։ Նրա ուսուցիչը յոգայի մեծ վարպետ Սվամի Շիվանանդան է եղել։ Յոգան նրան հրաշալի առողջություն պարգևեց։ ՅուՋին ապրել է 88 տարի, իր կյանքի ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի դիմել բժշկի և հաբեր չի ընդունել։
Նա արտակարգ հարգանքի արժանացած դասախոս էր և ելույթ է ունեցել Հնդկաստանի բոլոր համալսարաններում։ Նա ուներ այն ամենը, ինչին մարդիկ ձգտում են՝ առողջություն, հարստություն, փառք և համընդհանուր հարգանք։ Միայն մի բան չուներ՝ պայծառացում։
Բայց չէ՞ որ հենց դրան էր սպասում դեռ փոքրուց։ Քառասուն տարեկանում նա խոր դեպրեսիա է ապրում։ Կնոջն ու չորս երեխաներին ուղարկում է Հնդկաստան, իսկ ինքն սկսում թափառել Եվրոպայով՝ առանց փողի ու հանգրվանի։
49 տարեկանում, ինչպես ինքն է անվանում, «աղետ» է ապրել։
«Ես նստած էի բազմոցին, հանկարծ էներգիայի՝ չափազանց ուժեղ էներգիայի մի ցնցող պայթյուն եղավ, որ շարժեց ողջ մարմինս, բազմոցը, տունը և կարծես ամբողջ տիեզերքը։ Ամեն ինչ ցնցվում էր, տատանվում։ Այդպիսի շարժում հնարավոր չէ ստեղծել։ Դա ինքնաբուխ էր։ Չգիտեմ՝ դրսից էր դա, թե ներսից, վերևից, թե ներքևից՝ չկարողացա տեղը որոշել։ Դա ամենուր էր։ Շարունակվեց մի քանի ժամ։ Անտանելի էր, բայց ես դադարեցնելու համար ոչինչ անել չէի կարող. միանգամայն անօգնական էի։ Այսպես էլ օրեցօր սա շարունակվում էր»։
ՅուՋին կախված է եղել երկու աշխարհների միջև՝ սովորական մարդու և պայծառացածի։ Դրանից հետո նա նույնիսկ գիրք հրատարակեց ՝«Պայծառացման սխալը», որովհետև այս վիճակը նա ընկալել է որպես հենց պարծառացում։ Գրքի արժեքն այն է, որ նա մանրամասն նկարագրում է երկու աշխարհներում ընկալումների տարբերությունները։ ՅուՋին այսպես է նկարագրում իր զգացողությունը.«Դա անգիտության վիճակն է. դու իսկապես չգիտես՝ ինչին ես նայում։ Ես կարող եմ կես ժամ նայել պատի վրայի ժամացույցին՝ այդպես էլ չորոշելով ժամը։ Ես չգիտեմ, որ դա ժամացույց է։ Ներսում միայն զարմանք է՝ «Սա ի՞նչ է, ինչի՞ն եմ նայում»։ Չեմ ասի, թե հարցը հենց այսպես է ձևակերպվում։ Իմ ամբողջ էությունը նման էր մի մեծ հարցական նշանի։ Դա ապշահարության, զարմանքի վիճակ էր, որովհետև ես պարզապես չգիտեի՝ ինչին եմ նայում։ Դրա մասին գիտելիքը՝ այն, ինչ իմանում եմ, գտնվում է հետին պլանում, եթե դրա անհրաժեշտությունը չի ծագում։ Դա «շղթայազերծ վիճակում» է։ Եթե դու ժամը հարցնես, ես կասեմ՝ երեք անց տասնհինգ, կամ ինչ որ է։ Պատասխանը պահի տակ է գալիս, նետի պես։ Իսկ հետո նորից չիմացության, ապշահարության վիճակում եմ»։

Բուդդա

Կյանքը մեր գիտակցության ծնունդն է։
Բուդդա

Բուդդան առասպելական անհատականություն է։ Նրա մասին գրել եմ այստեղ և այստեղ։  Փաստաթղթային ոչ մի հաստատում նրա գոյության մասին չի պահպանվել։ Ավելի շուտ դա Խոջա Նասրեդինի մասին պատումների ժողովածուին շատ նման պատումների մի ժողովածու է։ Բուդդայի մասին տեքստերի ժողովածուները լի են ֆանտաստիկ առասպելներով։Նույնիսկ հենց Գաուտամայի մասին լեգենդը հնարավոր է՝ ընդամենը ուսուցողական առակ է։ Ակնհայտ է միայն, որ մարդը, ով դարձել է բազմաթիվ լեգենդների աղբյուրը, պայծառացած է եղել։
Հատկապես նա է առաջին անգամ գիտակցել, որ մարդու երջանկությունն «այստեղ և հիմա է»։
Չնայած բուդդիզմը համարվում է համաշխարհային կրոն, բայց Բուդդայի ուսմունքը խիստ տարբերվում է ցանկացած կրոնական համակարգից։ Բուդդան որոշակի աշխարհայացք է տալիս, որը տարբերվում է ներքին ազատության և կենաց լիարժեքության վիճակով։ Բայց ավելի որոշակի ինչ-որ բան ասելը շատ դժվար է, քանի որ հասկանալի չէ՝ որոնք են իր՝ Բուդդայի խոսքերը, որոնք՝ նրա աշակերտներինը։

Օշո

Ինչ էլ որ սուրբ գրերն ասեն, չափանիշ չէ,
եթե քո սիրտը երջանկությունից չի թրթռում։

Օշո

Օշոյի մասին այստեղ եմ գրել։ Օշոն պայծառացած դարձավ 21 տարեկանում։ «Ինձ հաճախ հարցնում են՝ ի՞նչ զգացի, երբ պայծառացում եղավ։ Ես ծիծաղում էի։ Ամբողջ հոգով քրքջում էի, որովհետև հասկացա պայծառացման ծարավի ողջ անմտությունը։ Իսկապես ծիծաղելի է, որովհետև մենք բոլորս էլ պայծառացած ենք ծնվում։ Իսկ երազել այն, ինչ արդեն կա, միանգամայն անիմաստ է։ Եթե ինչ-որ բան արդեն ունես, էլ ինչու ես ձեռք բերելու։ Կարող ես ձեռք բերել այն, ինչ չունես կամ քո մեջ չկա։ Բայց պայծառացումը մեր էությունն է… Անհնար էր հասկանալ նրա էությունը, ինչ կատարվում էր։ Ես ընկել էի իմաստից դուրս մի աշխահ. դա դժվար է ընկալել, դժվար է բաժանել մասերի, դժվար է բացատրել բառերով, լեզվով։ Բոլոր բառերը, որոնցով գուցե հնարավոր լիեր նկարագրել այդ զգացումը, խունացած ու գունաթափված են թվում։ Չափազանց կենդանի ու պայծառ էր այդ զգացողությունը, դա երանության անընդհատ հոսք էր»։
Դրանից հետո Օշոյի կյանքն ամբողջությամբ ճամփորդություն է՝ ճամփորդություն դեպի իր ներսը։ Այն, ինչ հայտնվում էր իրեն, պատմում էր իր հետևորդների հետ զրույցներում։ Նրանք գրի էին առնում և գրքեր հրատարակում։ Օշոյի գրքերը նրանով են լավ, որ հայտնի է աղբյուրը, դրա համար էլ պայծառացած մարդու ամբողջ աշխարհայացքը հնարավոր է տեսնել առաջին աղբյուրից։ Թեպետ գրքով պայծառացում ապրելն անհնար է։
Պայծառացման ամենամեծ խնդիրը տրամաբանական պարադոկսն է։ Պայծառացածի գիտակցությունն «այստեղ և հիմա» վիճակն է, իսկ պայծառեցման ցանկությունը մի կետ է ապագայում։ Հնարավոր չէ բռնել ներկան՝ մտածելով ապագայի մասին։

Էքհարթ Թոլլե

Պայծառացում, նշանակում է ներկայում, ոչ թե
ժամանակի մեջ լինելու վիճակի ընտրություն։
 Նշանակում է «Այո» ասել նրան, ինչ կա։

Էքհարթ Թոլլե

Էքհարթ Թոլլեի մասին այստեղ եմ գրել։ Մեր այս տեսության մեջ միակ կենդանի մարդն է նա։ Ուրեմն կարող ենք հետևել պայծառացածի կյանքն ինչպիսին դա կա իրականում։ Դա շատ հեռու մի բան է այն տարօրինակ առասպելից, թե պայծառացման համար հարկավոր է գնալ քարանձավ ու էնտեղ մնալ։
Թոլլեն գրքեր է գրում և աշխարհով մեկ ելույթներ ունենում։ Նա իր կայքն ունի՝ www.eckharttolletv.com։ Թոլլեի գրքերի գլխավոր տարբերությունն այն է, որ նա դաստիարակվել է եվրոպական մշակույթում։ Խոսում է սովորական լեզվով, օգտագործում է մեր մշակույթում եղած կարծրատիպերը։ Մտածողությամբ շատ մոտ է, միաժամանակ անսահմանորեն հեռու։ Իր կենդանի ելույթներից մեկը նա այսպես է սկսում. երկար լռելուց հետո ասում է.
—       Ափսոս է խախտել այս հրաշալի լռությունը։
Ջանալով հասկանալ նրա մտածողության էությունը՝ մշտապես վերընթերցում եմ Թոլլեի գրքերը, նորից եմ ունկնդրում աուդիոգրքերը, դիտում նրա տեսահոլովակները։  Թոլլեն ասում է, որ ինչ-որ մեկի օգնությամբ պայծառացման գալը անհնար է։ Իր գրքերում նա միայն ցուցանակներ է տալիս, թե ուր է պետք գնալ։ Այդ ցուցանակների ուղղությամբ մարդ միայն ինքնուրույն կարող է գնալ։
Թոլլեն գրում է, որ հանդիպում է բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր շատ մոտ են պայծառացմանը, բայց չեն կարողանում քայլ անել, որովհետև փորձում են պայծառացումը «խելքի» դիրքերից հասկանալ, տրամաբանական կառույցների միջոցով։ Բայց դա փակուղային ճանապարհ է։
Ինքը՝ Թոլլեն գրում է.

«Գիտակցաբար ընտրել պայծառացումը,նշանակում է բաց թողնել անցյալին ու ապագային կապվածությունը և Ներկա Ակնթարթը դարձնել կյանքիդ գլխավոր կետը»։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 
1 մեկնաբանություն

Posted by off 17 Դեկտեմբերի, 2012 in Թարգմանություններ

 

Պիտակներ՝ , , ,

1 responses to “Պայծառացում

Թողնել մեկնաբանություն