RSS

Ես այլևս…

05 Հնվ

preview-650x390-650-1434228844Ես այլևս մտադիր չեմ տանելու որոշ բաներ, ոչ թե որովհետև ավելի մեծամիտ եմ դարձել, այլ պարզապես հասել եմ կյանքիս այն կետին, որից հետո էլ չեմ ուզում ժամանակ վատնել  նրա վրա, ինչ ինձ տհաճ է, կամ վնասում է։ Էլ չեմ տանելու ցինիզմը, ավելորդ քննադատությունն ու ցանկացած բնույթի պահանջ։ Ես չեմ կամենում սիրաշահել նրանց, ովքեր ինձ չեն ընդունում, սիրել նրանց, ովքեր ինձ չեն սիրում և ժպտալ նրանց երեսին, ովքեր ինձ չեն ժպտում։ 

Այլևս ոչ մի րոպե չեմ անցկացնելու նրանց հետ, ովքեր ստում են կամ փորձում են ինձ մատների վրա խաղացնել։ Ես որոշել եմ այլևս չապրել միտումնավորության, երեսպաշտության, անազնվության ու էժան գովեստների մեջ։ Չեմ հանդուրժելու ո՛չ կիսագրագետներին, ո՛չ գիտակ մեծամիտներին։ Հաշվի չեմ առնելու հանրային բամբասանքները։ Ատում եմ բախումներն ու համեմատությունները։ Ես գիտեմ, որ աշխարհը հակադրություններից է բաղկացած, դրա համար էլ խուսափում եմ կոշտ, անզիջում մարդկանցից։ Ընկերության մեջ չեմ սիրում հավատարմության պակասն ու դավաճանությունը։
Յոլա չեմ գնալու նրանց հետ, ովքեր չգիտեն՝ ինչպես հաճոյախոսեն կամ խրախուսանքի խոսք ասեն։ Չափազանցությունն ինձ սպանում է։ Եվ դժվար եմ ընդունում նրանց, ովքեր կենդանիներ չեն սիրում։
Եվ այս ամենից ավելի ես չեմ համակերպվելու նրանց հետ, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։

Մերիլ Սթրիփ

Թարգմանությունը՝ իմը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: