RSS

«Խմբապետ Շավարշ»-ի գրության շարժառիթներից մեկը

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
(«Խմբապետ Շավարշ»-ի գրության շարժառիթներից մեկը)

Եղիշեի հետ ծանոթացել եմ Երևանում: Նոր էի Ռոստովից տեղափոխվել Երևան, երբ մի օր հանդես եկա մի զեկուցմամբ Չարենցի մասին. ինքն էլ ներկա էր: Ըստ երևույթին՝ Եղիշեն հավանեց զեկուցումս, որովհետև երբ ամբիոնից ցած իջա, մոտեցավ, ձեռքս սեղմեց և իր գոհունակությունը հայտնեց, ու մենք ծանոթներ դարձանք:

Read the rest of this entry »
 
 

Հայ գրականության գալիք օրը

Հատածներ

***

Պարզեմ ասածս:
Ինչպես հայտնի է, Լոմոնոսովը հսկայական դեր ունի ռուս գրական, գիտական, առհասարակ մտավոր զարգացման պատմության մեջ. դա հայտնի է ամենքին, սակայն երևակայեցեք, որ դուք այժմ կարդում եք նրա ոտանավորները – որպիսզի՞ կածիք կհայտնեք դուք այդ ոտանավորների մասին: Օրինակ, եթե կարդաք նրա «Ապակու օգտակարության» մասին գրած ոտանավորը: Բնականաբար դուք շատ բացասական վերաբերմունք պիտի ցույց տաք դեպի այդ գրողը: Սակայն չէ՞ որ Լոմոնոսովը իսկապես մեծ հսկա է ռուսաց կուլտուրայի պատմության մեջ, մի չտեսնված մեծություն, մի մարդ, որին ամենայն իրավամբ կարելի է մի շարքում դասել ռուսական կուլտուրայի ամենաերախտավոր գործիչների հետ:

Read the rest of this entry »
 
 

Համո Սահյան․ բանաստեղծություններ

Համո Սահյան

Նաիրյան դալար բարդի

Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:

Ա՛խ, ասես խարույկ լինես` բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:

Read the rest of this entry »
 
 

Պիտակներ՝

Հոգևոր Հայաստան

Ա

Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է դարձել, նորից ամբողջապես կլանել է հայ հասարակության բոլոր խավերի լարված ուշադրությունը, միեւնույն ժամանակ քննության առարկա է դարձել օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն մի հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին բնականաբար ջանում է թափանցել մշուշոտ ու անհայտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Այո՛, հիվանդագին են այդ մտորումները, պետք է խոստովանել, չնայած ընդհանուր ոգեւորությանը: Հայության համար չափազանց կարեւոր, կյանքի եւ մահու խնդրի բնավորություն ստացած այդ տարաբախտ հարցն իրերի ներկա դասավորությամբ դրված է հրապարակի վրա իր ամբողջ ծանրությամբ՝ անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, գուշակությունների եւ դատողությունների ժխոր ստեղծելով:

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 21 Փետրվարի, 2022 in Uncategorized

 

Յուրի Լոտման․ Խորհրդանիշը մշակույթի համակարգում

Յուրի Լոտման

«Խորհրդանիշ» բառը ամենաբազմանշանակներից է նշանագիտության համակարգում:[1] «Խորհրդանիշային նշանակություն» արտահայտությունը լայնորեն օգտագործվում է որպես նշանայնության պարզ հոմանիշ: Այն դեպքերում, երբ առկա է արտահայտման ու բովանդակության որոշակի հարաբերակցություն և, ինչը հատկապես ընդգծվում է տվյալ համատեքստում, այդ հարաբերության պայմանականություն, հետազոտողները հաճախ խոսում են խորհրդանիշային գործառույթի և խորհրդանիշերի մասին:

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 21 Հունվարի, 2022 in Uncategorized

 

Յուրի Լոտման․ Պոեզիա եւ արձակ

Աղբյուրը

 Գրականության տեսության մեջ ընդունված է պնդումը, որ մարդկանց սովորական խոսքն ու արձակ խոսքը նույնն են, և դրա հետևանքով արձակը պոեզիայի վերաբերմամբ առաջնային, նախորդող երևույթ է։ Բանաստեղծության տեսության նշանավոր գիտակ Բ.Վ.Տոմաշևսկին, ի մի բերելով այդ բնագավառում բազմամյա հետազոտությունները, գրում է.

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 21 Հունվարի, 2022 in Uncategorized

 

Էդպես էլ կա

Երևի հենց էդպես էլ եղել է. մի ժամանակ մարդ ստեղծելու համար նախ փնտրել գտել են հարմար նյութը՝ կավ, հետո դա թրջել են, մի լավ հունցել են ու թողել են հով տեղ՝ հասունանա։ Հետո մարդ են ծեփել դրանից։ Ծեփել են իրենց տեսքով ու նմանությամբ։ Միշտ չէ, որ հաջողվել է ճշգրիտ նմանություն ապահովել, բայց հիմնական նմանությունն ստացել են։ Երկար ժամանակ է պահանջվել, որ հողեղեն մարդը շունչ առնի։ Դրա համար արարողը մեծ համբերություն պիտի ունենար։ Դա դժվարությամբ, ձեռքի աշխատանքով ստեղծված արժեք էր, դրա համար էլ թանկ էր՝ դրախտում էր պահվում։

Read the rest of this entry »
 

Պիտակներ՝

Հովհաննես Թումանյան, հոդվածներ

Էդ ժողովրդական նյութերը անհիշելի ժամանակներից անհուն ու անսպառ փռված են մեջտեղը, ինչո՞ւ չէիք օգտվում, ո՛վ Դրամբյան։ Եվ եթե օգտվողի դեմ խոսելու էդքան ախորժակ ունեք, ինչո՞ւ ավելի մեծ բանից չեք խոսում, քան թե «Ծիտն» է։ Մի Սասունցի Դավիթ… քանի ժամանակ էր բանահավաքները Մոկաց մութը լեռներից բերել էին ձեր առջևը ձգել։ Բացատրում էին ու հիանում։ Սակայն ձեզ համար ու ձեր երեխաների համար նա գոյություն չուներ ու չկար։ Չէ՞ որ նույն ժողովրդական նյութն եմ վերցրել ու միայն պատմել, կամ ինչպես դուք ասում եք, «վերածել ոտանավորի» և էն էլ աշխատել եմ որքան կարելի է «բառացի», ժողովրդականին հավատարիմ․ ուրիշ ոչինչ։

Ամբողջը՝ «Գրանիշում»

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 22 Ապրիլի, 2021 in Uncategorized

 

Վահան Տերյան, Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,
Անահ անցա Արաբ ու Հինդ.
Տեսա մարդիկ չորսգլխանի,
Տեսա հազար աղետ ու խինդ։

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 22 Փետրվարի, 2021 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Օ’Հենրի, Մոգերի ընծաները

Օ Հենրի

Մոգերի ընծաները

Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Ընդամենը այդքան էր։ Որից վաթսուն ցենտ`մեկ ցենտանոց մետաղադրամներով։ Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը։ Դելլան երեք անգամ նորից հաշվեց։ Մի դոլար ութսունյոթ ցենտ։ Իսկ վաղը Ծննդյան տոներն են։

Read the rest of this entry »
 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 10 Դեկտեմբերի, 2020 in Uncategorized