RSS

Category Archives: Թարգմանություններ

«Մեջբերումների խճանկար». ինչ բան է ինտերտեքստուալությունը, և դա ինչպես է օգնում մեկնաբանելու տեքստերը

Տորմակավանք

Տորմակավանք

Մենք ապրում ենք տեքստերի տարածության մեջ՝ ավանդական գեղարվեստականից մինչև քաղաքագետների ասույթներ կամ հաղորդագրություններ, որ տեղավորված են ցանկացած մեդիանյութի մեջ (երաժշտություն, տեսանյութ, ֆիլմ)։ Ընդ որում լեզվաբանությունը վաղուց է գործ բռնում տեքստերի հետ և մշակում է դրանց վերլուծության տարբեր մեթոդներ։ Ելենա Դավիդովայի հետ պարզենք, թե ինչ մոտեցումներ կան գեղարվեստական տեքստ վերլուծելու համար, ինչ բան է տեքստի ինտերտեքստայնությունը և երկխոսայնությունը, ինչու է մեր ցանկացած խոսք ելնում ուրիշի խոսքից, և ինչպես է սա հասկանալը օգնում վերլուծել տեքստերը, որոնցով շրջապատված ենք։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,

Ա.Ս.Պուշկին. Կանխազգացում

AleksandrPushkin

Գլխիս նորից լռության մեջ
Սև ամպեր են կուտակվել,
Չար նախանձոտ բախտը էլի
Սպառնում է աղետել… Read the rest of this entry »

 

Ի՞նչ ենք ասում, երբ խոսում ենք

original-182nՀաղորդակցումը բարդ երևույթ է։ Մենք մարդուն հասկանում ենք ոչ միայն ըստ նրա, թե ինչ է նա ասում, այլև ըստ նրա, թե ինչ է անում։ Հուսալով, որ «կբացահայտենք» զրուցակցին՝մենք նրա կերպարը ավարտին ենք հասցնում՝ կախվելով առանձին բառերից ու խոսելաձևից։ Բայց հիմնականում մենք այնուամենայնիվ հենվում ենք մեր կռահողունակության վրա։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Ինքնարդիացում ըստ Մասլոուի

 

MaslowsneedsԻնչու է բուրգի վերջին փուլին հասնելն ավելի դժվար, քան թվում է։ Read the rest of this entry »

 
Մեկնաբանությունները կասեցված են Ինքնարդիացում ըստ Մասլոուի-ում

Posted by off 16 Փետրվարի, 2019 in հոգեբանություն, Թարգմանություններ, փիլիսոփայություն

 

Պիտակներ՝

Քաղաքական միֆ. Ինչպես են հիմնական արքետիպերը դարձել մանիպուլյացիայի զենքեր

Pieter_Bruegel_II-Combat_de_Carnaval_et_Careme_IMG_1462-min-240x240

հատված Պիտեր Բրեյգելի «Բարեկենդանի ու Պահքի պայքարը» կտավից

Դավադրություն, Հերոս-փրկիչ, Միասնականություն և Ոսկեդար. արխայիկ միֆերն ու դրանց պարզունակ սյուժեները գլխավոր միջոցներն են եղել հնագույն մարդու համար աշխարհը ճանաչելու և բացատրելու։ Բայց ինչպիսի՞ ձևեր ու գործառույթներ է ձեռք բերել միֆն այսօր։ Ի՞նչ ասել է քաղաքական միֆ և ինչի՞ շնորհիվ այն ծաղկեց 20-րդ դարում։ Read the rest of this entry »

 

Վերջի նկատմամբ վախը. անմահության մասին չորս պատմություն, որ պատմում ենք ինքներս մեզ

17_11118_oboi_most_v_nikuda_1920x1080-700x400Հիմնական էքիզստենցիալ տագնապներից մեկը հոգեբանության մեջ համարվում է մահվան նկատմամբ վախը։ Բոլոր ժամանակներում մարդիկ ջանացել են կյանքը երկարացնելու և դրանում լրացուցիչ իմաստներ փնտրելու համար գտնել ինչ-որ «գաղտնիք»։ Ինչպես պնդում է Քեմբրիջի համալսարանի դասախոս Սթիվեն Քեյվը, այդպիսի «հնարներ» այնքան էլ շատ չեն ճարվել. սերնդեսերունդ մարդկությունը շահագործում է ընդամենը  չորս ունիվերսալ «պատմություն անմահության մասին»՝ սկսած հարության հույսից մինչև ոգու գաղափարը։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Ֆրանց Կաֆկա. Առակների մասին

Շատերը տրտնջում են, թե իմաստունների խոսքերը ամեն անգամ ընդամենը առակ են և կիրառելի չեն առօյա կյանքում, իսկ մենք միայն դա ունենք։ Երբ իմաստունն ասում է. «տեղափոխվել անդին», ի նկատի չունի ինչ-որ մի անցում հակառակ կողմը, որը դեռ կարելի է կատարել, եթե արդյունքն արժե դրան։ Ո՛չ, նա ի նկատի ունի մի ինչ-որ առասպելական «անդի», որը չենք ճանաչում, որը, ավելի ճիշտ, ինքն էլ չի կարող որոշակիացնել, և որը մեզ այստեղ, ուրեմն, ոչ մի բանով չի օգնի։ Այդ բոլոր առակները նշանակում են միայն, ըստ էության, որ անհասանելին անհասանելի է, իսկ դա մենք այնպես էլ գիտեինք։ Մեզ ամեն օր պատեպատ ենք տալիս, բայց  ուրիշ բանի համար։
Սրան ի պատասխան մեկն ասաց. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ֆրանց Կաֆկա. Ճշմարտությունը Սանչո Պանսայի մասին

Մադրիդում Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի արձանը

Երեկոյան ու գիշերային ժամերին զբաղեցնելով ասպետների ու ավազակների մասին վեպերով՝ Սանչո Պանսան, թեպետ ինքը երբեք դրանով գլուխ չի գովել, կարողացրել է Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ինտելեկտի պարադոքսները

child Head

Enter a caption

Խելացի լինելն ու իմաստուն որոշումներ կայացնելը ամենևին էլ նույնը չեն։ Մասնագետները համոզված են՝ ինտելեկտի բարձր մակարդակը ազդում է դպրոցում գնահատականների, աշխատանքում հաջողությունների և նույնիսկ օրենքի հետ հարաբերվելու վրա։ Բայց այն չի երաշխավորում բարեկեցություն, կյանքից բավարարվածություն ու երկարակեցություն։ Քննադատական մտածողության ու ինտելեկտի տարբերությունների, խելացի մարդկանց հիմարությունների և այն որակների մասին, որոնք մեզ օգնում են խուսափելու տհաճ իրադարձություններից՝ Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Հիթեր Բատլերի հոդվածում։ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , ,

Տոնինո Գուերայի հուզիչ զրույցները

guerra

Տոնինո Գուերա

Օդը

Օդը թեթև նյութ է գլխիդ շուրջը, որն ավելի լուսավոր է դառնում, երբ ժպտում ես։

Փիլիսոփայական եզրահանգում
Դու սիրում ես ծաղիկներ ու քաղում ես դրանք։ Դու սիրում ես կենդանիներին՝ միս ես ուտում։ Ասում ես՝ սիրում ես ինձ։ Ես վախենում եմ քեզնից… Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,