RSS

Daily Archives: 18 Հունվարի, 2015

Ցանկություն և հաճույք

Ժիլ ԴելյոզԺԻԼ ԴԵԼՅՈԶ

Ըստ իս՝ կա երեք հասկացություն, որոնց Միշելը դիմում է բոլորովին նոր իմաստով՝ առանց դրանք զարգացնելու. ուժի հարաբերությունները, ճշմարտությունները, հաճույքները։

Ժիլ Դելյոզի այս տեքստը Միշել Ֆուկոյին ուղղված մի նամակ է, թվագրված 1977թ.: Այն այլ բան չէ, քան ՖուկոյիԿամք առ գիտելիք աշխատության առիթով Դելյոզի բավական ցրիվ նոթերը: Ժամանակակից ֆրանսիական փիլիսոփայության կարևորագույն ներկայացուցիչներից երկուսի դիրքերը պարզող այս նոթերի հետնախորքում հետպատերազմյան ֆրանսիական մտավորականության առջև կանգնած հիմնական երկընտրանքն էր. հաղթահարել մարքսիզմի և հոգեվերլուծության այն մտածելաեղանակներն ու դրանց արդյունքները, որոնք ժառանգված էին դասական փիլիսոփայությունից՝ դիալեկտիկա և ամբողջացում, պակաս և լրացում, ճշմարտություն և սուբյեկտ, պետություն և գաղափարաբանություն: Վերջիններիս Դելյոզն ու Ֆուկոն հակադրում են “իշխության” ու “ցանկության”, հոսքերի ու ռազմավարացման, փախուստների ու ապատարածքայնացման հղացքները: Մեր առջև հառնում է աշխարհընկալման եղանակների բավական բարդ ու հոսուն մի կառուցվածք, որը, Դելյոզի ու Ֆուկոյի համար լինելով ընդհանուր, այնուամենայնիվ, տեղիք էր տալիս էական տարակարծության: Սույն նոթերից հառնող հիմնական տարբերությունը հետևյալն է. հասարակական ամենատարբեր գոյացությունները “առանց օրգանների մարմնի” վրա ձևավորվող ցանկության դասավորվածքնե՞ր են (Դելյոզ), թե՞ ուժի հարաբերությունների բյուրեղացում հանդիսացող «իշխանության գործիքներ» (Ֆուկո): Ըստ Դելյոզի, այն, ինչ թերանում է ըմբռնել Ֆուկոն, ցանկության ներհատուկության (իմանենտության) գաղափարն է, որի արդյունք են իշխանության գործիքները:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ , , ,